Փոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան
Լուծել տնտեսական խնդիրները. սա է Հայաստանի զարգացման բանալին, և մենք՝ բոլորս, ունենք այդ բանալին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը։
Նա հռետորական հարց հնչեցրեց. «Ինչո՞ւ էինք մենք ամիսներով շրջում մարզերով և ներկայացնում Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, քանի որ այս 5 կետերում են Հայաստանի խնդիրների հիմնական լուծումները։ Առանց աշխատատեղի մարդիկ հեռանում են երկրից, երիտասարդները չեն տեսնում ապագա, տնտեսությունը չի զարգանում։ 300 հազար աշխատատեղ նշանակում է 300 հազար մարդ՝ իր ընտանիքով հանդերձ կմնա Հայաստանում և կզարգացնի մեր երկիրը, միլիարդավոր դրամներ կգան պետական բյուջե, որպեսզի մենք ունենանք բարձր արդյունավետությամբ կրթություն, առողջապահություն, պաշտպանություն և սոցիալական խնդիրների վերջնական լուծում»։
Նրա գնահատմամբ՝ սա ոչ թե մեկ խնդրի լուծում է, այլ շղթայական լուծում է։
«Այսօր փոքր բիզնեսին հարկերը խեղդում են, մարդիկ վախենում են բիզնես սկսել, իսկ ովքեր էլ որ սկսել են, դրանք շատ շուտ փակվում են։ Փոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը»,-նկատեց նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի