Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան

Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան

Փաշինյանի վարկանիշն ակնհայտ ընկել է, բայց դեռևս որևէ քաղաքական ուժ ավել վարկանիշ չունի, բոլորն իլյուզիաների մեջ են ապրում: Այս մասին Tert.am (http://tert.am/)-ին տված հարցազրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Շատ վատ է, որ քաղաքական ուժերը չեն պատկերացնում, որ 2021-ին եղել է ոչ թե վարկանիշային ընտրություն, այլ՝ հակավարկանիշային, այսինքն՝ ես ավելի շատ չեմ սիրում այս ուժին, քան մյուսին, սա է եղել հիմնական մեխը: Մենք փորձում ենք 2026 թվականի ընտրությունները տանենք վարկանիշային ընտրության: Իշխանությունը գիտի իր վարկանիշը, ինքն ամեն ինչ պետք է անի հակավարկանիշային ընտրություն ստեղծելու համար, դա միայն Հայաստանում չէ, աշխարհում է այդպես, յուրաքանչյուր իշխանություն ինքն է որոշում իր թիվ մեկ ընդդիմադրին»,-նշել է նա: 

Սարգսյանը հավելել է, որ շուտով կուրվագծվի, թե իշխանությունն ում է հռչակելու թիվ մեկ ընդդիմություն: «Թիվ մեկ ընդդիմադիրին, եթե հռչակեց, նշանակում է՝ ինքն իր մեջ համոզմունք ունի, որ նրան արդեն հաղթել է, ու սրանով հասարակության ուշադրությունը շեղվում է:  Պայմանականորեն՝ ենթադրենք 20 ուժ է մասնակցում, 20 ուժի մեջ ուշադրությունն արհեստականորեն սևեռվում է իշխանության և թիվ մեկ ընդդիմության վրա»,-ասել է Նաիրի Սարգսյանը: