Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա
Ռուսաստանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
«Դիրքորոշման ձևավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Գազայի հարցով Խաղաղության խորհրդի ստեղծման մասին Թրամփը հայտարարել էր հունվարի 16-ին։ Նա մասնակցության հրավեր էր ուղարկել ավելի քան 50 պետությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ռուսաստանին։ Սկզբնապես այս կառույցը պետք է զբաղվեր Գազայի հատվածի վերականգնման հարցերով, սակայն այժմ ակնկալվում է, որ այն կստանձնի ավելի լայն գործառույթներ։ Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվելու հրավեր են ստացել տասնյակ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդները։ Եվրոպական միության մի շարք երկրներ հրաժարվել են անդամակցել միավորմանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում նշել էր, որ Մոսկվան մտադիր է նախ ուսումնասիրել նախաձեռնությանն առնչվող բոլոր փաստաթղթերը և միայն դրանից հետո որոշում կայացնել։ Հունվարի 21-ին պետության ղեկավարը հնարավոր էր համարել Ռուսաստանի սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար ուղղել Խորհրդի գործունեությանը։ Պուտինը հավելել էր, որ ԱՄՆ-ի առաջարկում խոսքը նախևառաջ Մերձավոր Արևելքի կարգավորման և պաղեստինցի ժողովրդի խնդիրների լուծման հնարավոր ուղիների որոնման մասին է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի