Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններում

12-ը փետրվարի, 2026 թ, Երևան Team ընկերությունների խումբը, կարևորելով կրթական ծրագրերի իրականացումն ու նոր սերնդի մասնագետների զարգացումը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությամբ, շուրջ 120 ուսանողի աշխատանքային փորձառության հնարավորություն է տվել խմբի տարբեր ընկերություններում:

Համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի ուսանողներն ամիսներ շարունակ Team Telecom Armenia-ի, Team Solutions-ի և Buy.am-ի պրոֆեսիոնալ մասնագետների առաջնորդությամբ գործնական գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերել նշված ընկերությունների մարքեթինգային ստորաբաժանումներում: Նախագծի ամփոփիչ միջոցառմանը, որին ներկա էր նաև Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, ուսանողներն արժանացել են հավաստագրերի Team-ի կողմից:

Սա Team-ի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հերթական հաջող համագործակցությունն է, որի նպատակն է ուսանողներին տրամադրել իրական աշխատանքային միջավայրում իրենց գիտելիքները կիրառելու, փորձ ձեռք բերելու և հետագայում աշխատաշուկա առավել սահուն մուտք գործելու հնարավորություն:

«Team ընկերությունների խմբում այս տարիների ընթացքում արդեն իսկ աշխատանքի է անցել կամ փորձնակ եղել Ֆրանսիական համալսարանի շուրջ 50 նախկին ու ներկա ուսանող, և ուրախ ենք, որ այս ճանապարհը շարունակական է: Մենք՝ որպես Հայաստանի խոշոր գործատու, նաև մեր սոցիալական պարտավորությունն ենք համարում նման նախաձեռնությունների իրականացումը՝ զարգացնելու բիզնես-կրթություն համագործակցությունը և ստեղծելու արդյունավետ միջավայր գալիք մասնագիտական սերնդի համար՝ տալով ինքնադրսևորման և փորձի ձեռքբերման հնարավորություն իրական աշխատանքային միջավայրում: Ուրախ ենք, որ կարողանում ենք նպաստել երիտասարնդերի ոգեշնչմանն ու տեսնել նրանց թարմ գաղափարները աշխատանքում»,-ասում է Team ընկերությունների խմբի HR տնօրեն Աննա Հովսեփյանը:

«Team-ի  հետ համագործակցությունն այս նախագծի շրջանակում անցել է բազմաթիվ բարդ և  անհրաժեշտ  փուլեր, որոնցից կարևորագույնն էր ուսանողներին հանձնարարվող առաջադրանքների համապատասխանեցումը ուսումնական ծրագրերի բովանդակությանը  և, նախագծի ավարտին, ակնկալվող  արդյունքների հստակ կապի ապահովումը դասընթացի վերջնարդյունքների հետ: Նախագծահեն (PBL- project-based learning) ուսուցումը ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետում իրականացվում է շուրջ 15 տարի, սակայն այս նախագիծը տարբերվող էր և յուրահատուկ, քանի որ ընդգրկում էր  երեք  մասնագիտական դասընթացներ միաժամանակ, ինչը հնարավորություն տվեց ուսանողներին  հասկանալու մարքեթինգային գործընթացի ողջ տրամաբանությունը, տեսնելու, թե ընկերության մարքեթինգային իրական  առաջադրանքների տարբեր բաղադրիչներն ինչպես են փոխկապակցված,  ինչպես են  հաջորդաբար ստացված արդյունքերն ազդում միմյանց վրա: Team-ի  ներգրավվածությունը ուսումնական գործընթացներին հնարավորություն տվեց ուսանողների մոտ ձևավորելու գործնական հմտություններ և մասնագիտական մտածողություն, որոնք  լիովին համահունչ են  արդի շուկայական պահանջներին.»,-նշում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյանը:

Այս համագործակցության արդյունքում ուսանողներից Լիլյա Բաղդասարյանն աշխատանքի է անցել Team Systems ընկերությունում՝ որպես սոցիալական մեդիայի մասնագետ:

«Ինձ համար կարևոր էր, որ այս փորձառության ընթացքում մենք ուսումնասիրում էինք իրական իրավիճակներ, լուծումներ փնտրում ու առաջարկում ոչ թե վերացական, այլ շոշափելի խնդիրների համար և կիրառում համալսարանում ստացած մասնագիտական գիտելիքները: Սա հնարավորություն էր հասկանալու՝ ինչպես կարձագանքենք աշխատանքային տարբեր իրավիճակներին, երբ անհրաժեշտ են հենց գործնական լուծումներ: Կարևոր էր մեր հանդեպ փորձառու մասնագետների վստահությունն ու աջակցությունը, ինչն առավել արդյունավետ դարձրեց այս ամիսների աշխատանքը»,-ասում է Լիլյա Բաղդասարյանը:

Team-ը շարունակելու աջակցել կրթության և մարդկային ներուժի զարգացմանը՝ նպաստելով իրական աշխատանքի մարտահրավերներին պատրաստ սերնդի ձևավորմանն ու աշխատաշուկայում երիտասարնդերի ինտեգրմանը:

Top of Form

Bottom of Form

Team ընկերությունների խմբի մասին

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։

Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։

Հասարակայնության հետ կապերի բաժին` [email protected]