Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը՝ որպես քաղաքական համախմբման առանցք

Փետրվարի 12-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որով վերջնականապես ձևավորվեց այն քաղաքական նախագիծը, որը վերջին ամիսներին հանրային և քաղաքական քննարկումների կենտրոնում էր։ Մինչ այդ «Մեր Ձևով» շարժման գործունեությամբ աչքի ընկած նախաձեռնությունը այժմ արդեն հանդես է գալիս որպես կուսակցություն՝ հստակ հայտ ներկայացնելով քաղաքական դաշտում իր դերակատարության մասին։ Վարչապետի թեկնածուի հարցի հստակեցումից հետո բազմաթիվ անորոշություններ վերացան, և քաղաքական գործընթացները մտան ավելի առարկայական փուլ։

Քաղաքական զարգացումների շուրջ «Փաստ»-ը զրուցել է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով արձանագրում է, որ Սամվել Կարապետյանի առաջադրումը սպասելի որոշում էր։ Նրա խոսքով՝ առկա սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ գործող թեկնածուների շարքում հենց Սամվել Կարապետյանն է այն գործիչը, որը կարող է իրական այլընտրանք լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Զոհրաբյանը նշում է, որ իրավական առումով բարձրացվող հարցերը, մասնավորապես քաղաքացիության սահմանափակումների հետ կապված, լուծելի են գործող Սահմանադրության և օրենսդրության շրջանակում։ Նրա համոզմամբ՝ մասնագիտական շրջանակներն ունեն բավարար գործիքակազմ՝ անհրաժեշտ իրավական ձևակերպումները կարգավորելու համար։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ քաղաքական այս փուլում առանցքային է ոչ միայն իրավական, այլև քաղաքական իրողությունների գնահատումը։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ունենալ զգալի աշխարհաքաղաքական աջակցություն, և այդ պայմաններում ընդդիմադիր դաշտում անհրաժեշտ է լայն համախմբում։ Զոհրաբյանը նկատում է, որ հասարակության զգալի հատվածը հիասթափված է քաղաքական խոսքից և այլևս չի արձագանքում ավանդական հռետորաբանությանը, քանի որ լուծումներ չի տեսնում։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում իր համար հաճելի բացահայտում է եղել նաև Նարեկ Կարապետյանը, ով, չնայած երիտասարդ տարիքին, ցուցաբերում է քաղաքական ճկունություն և արագ արձագանքման կարողություն։ Զոհրաբյանը նշում է, որ եթե կուսակցությունը ընտրեր ավելի պրագմատիկ ճանապարհ, ապա Նարեկ Կարապետյանը ևս կարող էր դիտարկվել որպես ուժեղ թեկնածու։ Սակայն հանրային ընկալման և համախմբման տեսանկյունից, նրա գնահատմամբ, առավել արդյունավետ է Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող առանցքը։

Քաղաքական գործիչը շեշտում է, որ ներկայիս պայմաններում փոփոխության հնարավորությունը տեսնում է միայն ընդդիմադիր լայն միավորման դեպքում։ Նրա կարծիքով՝ եթե ընդդիմադիր դաշտը ընտրություններին ներկայանա բազմաթիվ փոքր կուսակցություններով և չձևավորի առավելագույնը երկու խոշոր բլոկ, ապա վերջնական արդյունքը կծառայի գործող իշխանության շահերին։ Զոհրաբյանը համոզված է, որ այն ուժերը, որոնք գիտակցում են իրենց սահմանափակ ռեսուրսը, սակայն հրաժարվում են միավորվելուց, փաստացի պայքարում են ոչ թե իշխանափոխության, այլ խորհրդարանում սահմանափակ ներկայացվածության համար։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձևավորումը և Սամվել Կարապետյանի առաջադրումը նոր փուլ են բացում ներքաղաքական պայքարում։ Թե որքանով այս նախաձեռնությունը կկարողանա ձևավորել լայն համախմբում և վերածվել համակարգային փոփոխության հարթակի, ցույց կտա առաջիկա քաղաքական զարգացումների տրամաբանությունը։ Սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ։