Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ձևով» շարժումը բավականին սահուն և բնականորեն տրանսֆորմացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության: Այն, միանգամայն կանխատեսելիորեն, գլխավորեց ազգային բարերար, հանիրավի կալանավորված և իշխանությունների կողմից տակավին հետապնդվող Սամվել Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ նախօրեին տեղի ունեցած պաշտոնական շնորհանդեսը, պետք է նկատել, իսկապես տպավորիչ էր: Ու ոչ միայն այն առումով, որ կուսակցության շնորհանդեսը, իսկ ավելի պարզ ասած՝ առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու հայտը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում ներկայացվեց: Բացի այդ, նկատվեց գրեթե անթերի կազմակերպչական մոտեցում, ի լրումն՝ «Ուժեղ Հայաստանը», ի դեմս իր առաջնորդ Սամվել Կարապետյանի, ներկայացավ քաղաքական ու տնտեսական հստակ և ընկալելի մոտեցումներով: Ակնհայտ դարձավ, որ քաղաքական դաշտ ու հընթացս ընտրապայքարի մեջ է մտնում մի ուժ, որը հավակնում է դառնալ հիմնական լոկոմոտիվներից մեկը, ներկայացնել համակարգային այլընտրանքային մոտեցումներ՝ ստեղծված ծանրագույն վիճակից: Մի խոսքով, անկախ քաղաքական կամ այլ նախընտրություններից, նույնիսկ իշխանական ու մերձիշխանական շրջանակները պարզորոշ տեսան, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» հերթական ընդդիմադիր նախագիծ չէ, այլ իշխանության կոնկրետ հավակնորդ:

Ու այն, որ իշխանական շրջանակները դա բոլորից շուտ հասկացան, հրաշալի երևաց նրանց պահվածքից ու արձագանքներից, որոնց դեռ կանդրադառնանք:

«Ուժեղ Հայաստանի» հիմնական ուղերձը («մեսիջը») չափազանց պարզ է. կուսակցությունը ներկայանում է որպես «երրորդ ճանապարհ»՝ չշաղկապվելով, այսպես ասենք, «նախկինների» հետ, միաժամանակ՝ հստակորեն մերժելով գործող իշխանություններին, նրանց ձախողակ մոտեցումները՝ դրանց հետևանքներով հանդերձ: Բայց ամենից կարևորը՝ «Ուժեղ Հայաստանը» երկրի հանրությանը ներկայանում է միանգամայն ընկալելի, հստակ առաջարկներով, հատկապես՝ ազգային ու արժեքային մոտեցումների, առավել ևս՝ տնտեսական առումներով:

«Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել 1 նախադասությամբ. աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ»,-կուսակցության շնորհանդեսի կապակցությամբ ԱԲ-ի միջոցով հրապարակված տեսաուղերձում նկատեց Սամվել Կարապետյանը՝ նախանշելով քայլերը, որոնց միջոցով հնարավոր է Հայաստանն ու ժողովրդին հանել այս թույլ ու անհեռանկար կացությունից:

Կարճ ասած՝ «Ուժեղ Հայաստանի» մուտքը կամ ընտրություններին ընդառաջ ներկայացրած հայտը բավական տպավորիչ է:

Ինքնին ենթադրելի էր, որ կուսակցության լիդերը կնշվի՝ որպես վարչապետի թեկնածու: Դատելով արձագանքներից՝ դա շատշատերի համար անսպասելի էր: Իսկ ամենից անսպասելին, վստահաբար, իշխանության համար էր:

Այն աստիճան, որ «Ուժեղ Հայաստանի» շնորհանդեսից անմիջապես հետո՝ նույնիսկ դեռ միջոցառումը չավարտված, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի դրսևորած պահվածքն այլ կերպ, քան համակողմանի խուճապ, դժվար է բնորոշել: Թեպետ, ինչու է դժվար. դա հենց ամենաիսկական խուճապ էր: Իշխանական կարկառուններն ու ոչ այնքան կարկառունները խուճապահար գրառումներով կարկտահարեցին սոցցանցերի «պատերը»:

Իշխանության ներկայացուցիչների նման ռեակցիան և խուճապն ունեն իրենց պատճառներն, անշուշտ: Նրանք տեսան այն, ինչը արդեն կես տարի ձգտում էին ձախողել: Այն է՝ քաղաքական դաշտում ռեսուրսային և կազմակերպչական լուրջ ներուժով դերակատար, որը կարող է շատերին արագորեն միավորել:

Ի լրումն, այն դրական իմիջի վրա է գալիս, ավելին՝ գալիս է, չնայած քաղաքական բռնաճնշումներին, հալածանքներին, ապօրինի սեփականախլմանն ու իշխանական մնացյալ այլանդակություններին: Ու գալիս է քաղաքական, տնտեսական, անվտանգային հստակ, շատերին ընկալելի օրակարգով: Այն գլխավորում է լիդեր, ով իր կյանքով և գործունեությամբ ապացուցել է, որ կարող է անել, որ իր ասածին տեր է:

Անդրադարձն ամբողջական չէր լինի, եթե շրջանցեինք այն զավեշտական երևույթը, երբ Փաշինյանի ՔՊ-ն ու իրենց սատելիտները նետվեցին... պաշտպանելու Սահմանադրությունը: Թե բա՝ «Սահմանադրությամբ վարչապետի համար ներկայացվող պահանջներին Սամվել Կարապետյանի տվյալները չեն համապատասխանում... ... ինչպե՜ս կարելի է»: Մի շարք իրավաբաններ ու փորձագետներ, հարկավ, մեկնաբանեցին, թե ինչպես է հնարավոր կամ կարելի: Բայց դա դեռ դնենք մի կողմ:

Ախր, ո՞վ, ովքե՞ր են խոսում, համարձակվում ծպտուն հանել ու դեռ «Սահմանադրություն» բառն արտասանել: Այդ նույն Սահմանադրությունը, ըստ իրենց քմահաճության, արդեն 8 տարի տրորողնե՞րը: Ապօրինություններից ցեխոտ, պարգևավճարումներից գիրացած ոտքերով կանգնել են իրենց իսկ պատառոտած Սահմանադրության վրա ու սահմանադրականությունից են խոսո՞ւմ:

Այսինքն, ՔՊ-ն ու Փաշինյանը գիտեն, որ ոչ միայն կա Սահմանադրություն, այլև այդ «Մայր օրենքում» պահանջներ կան: Իսկ ի՞նչ է, ՍԴ կազմը Սահմանադրության համաձա՞յն էին կամայական փոխում, դատարանները սահմանադրորե՞ն էին շրջափակում, ԱԺ-ի վրա սահմանադրորե՞ն էին հարձակվում: Ըստ Սահմանադրությա՞ն են Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի տարածքները «սահմանազատմամբ» զիջել թշնամուն, Սահմանադրությա՞մբ են Գորիս-Կապանն ու Շուռնուխի կեսը տվել թշնամուն: Թե՞ Սահմանադրության համաձայն են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա: Իրականում Սահմանադրությունը կտրականապես նշում է, որ իշխանությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու ինքնավար խնդիրներին: Իսկ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն 10 ամիս է, ինչ կոպտորեն խախտում են Սահմանադրության այդ կետը ևս:

Էնպես որ, ով՝ ով, բայց ՔՊ-ն ու սատելիտները հաստատ ոչ մի տեղ չունեն Սահմանադրությունից խոսելու: Հա, ու երևի քպականները շատ են նեղվել, որ Հայաստանի Սահմանադրությունը կարող են փոխել հայաստանյան քաղաքական ուժերը, այլ ոչ թե Ալիևն ու վերջինիս պահանջով՝ ՔՊ-ն...

ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում