Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2025 թվականի դեկտեմբերի 20-ին Գերմանիայի Դաշնության Քյոլն քաղաքում տեղի ունեցավ պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի մենահամերգը՝ Քյոլնի հայկական համայնքի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանի աջակցությամբ։ Սա Նատալիի առաջին մենահամերգն էր հայրենիքի սահմաններից դուրս։ Մինչ այս նա բարեգործական մենահամերգով հանդես էր եկել Տավուշի մարզում։ Նատալին մասնակցել է բազմաթիվ մրցույթների՝ զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականները, ուստի պատահական չէր, որ Քյոլնի հայ համայնքը ցանկացել էր հյուրընկալել նրան իր հարկի տակ։
Մենահամերգը պլանավորելիս բարդ ու պարտավորեցնող է եղել երգերի ընտրության հարցը։ Համերգի կազմակերպիչներն առաջարկել են ընտրել հիմնականում հայկական երգեր, որոնց օգնությամբ ևս հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն կունենային իրենց մոտ զգալ Հայաստանին՝ իրենց հայրենիքին։ Նման համերգները շատ կարևոր են հայկական համայնքի համար։ Օտար երկրում ապրող մեր հայրենակիցներին Հայաստանին կապողն առաջին հերթին Հայ առաքելական եկեղեցու Առաջնորդարանն է, սա այն վայրն է, որտեղ հավաքվում են Քյոլնում ապրող մեր հայրենակիցները, զրուցում, միասին ժամանակ անցկացնում, իսկ Նատալիի համերգը ևս մեկ առիթ էր մեկտեղվելու և հայկական երաժշտության շունչը զգալու։
Գերմանիայի հայկական առաջնորդանիստ եկեղեցու՝ Քյոլնի հայկական համայնքի սրահում է տեղի ունեցել Նատալիի մենահամերգը։ Եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցն ունի երգի ու պարի խմբակներ։ Համերգի ներկա են եղել դպրոցի ուսուցիչները, աշակերտները և նրանց ծնողները։ Աշակերտները, Նատալիի հետ զուգահեռաբար, կատարում էին հայկական երգերը։ Պատանի երգչուհու հետ նույն բեմում՝ նրա կատարումների ժամանակ պարային համարներով հանդես է գալիս կիրակնօրյա դպրոցի ներկայացուցիչներից մեկը՝ էլ ավելի տպավորիչ դարձնելով Նատալիի ելույթները։
Նատալին շատ տպավորված էր այս համերգով։ Նրա համար սա մեծ պատասխանատվություն էր, մյուս կողմից՝ անասելի ոգևորիչ, երբ համերգի ավարտին ներկաները մոտեցել և իրենց շնորհակալությունն են հայտնել երգչուհուն, ով երկար ճանապարհ է անցել Հայաստանից դեպի Քյոլն՝ իրենց համար ելույթ ունենալու նպատակով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի