Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին «ՀայաՔվե» ազգային քաղաքական միավորումը մեր պետության համար ցավալի հանգրվաններում մշտապես եղել է առաջնագծում՝ վեր հանելով խնդիրները, բարձրաձայնելով վտանգների մասին։ Եվ ահա, «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում՝ մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին: Օրերս տեղի ունեցավ «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվեցին կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները և պաշտոնական որոշում կայացվեց մասնակցելու 2026 թվականի համապետական ընտրություններին: Այս քայլով, փաստորեն, ձևավորվեց միավորման քաղաքական թևը։

Համագումարի ժամանակ քաղաքական թևի ղեկավար, կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Մենուա Սողոմոնյանը։ Նրա հետ զրույցում հետաքրքրվում ենք՝ հասարակական, քաղաքացիական իրազեկման լայնածավալ գործունեություն ծավալելուց հետո ի՞նչը դարձավ խթան ստեղծելու քաղաքական ուժ և ներգրավվելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների մրցավազքին։ «Խթանը ստեղծված իրավիճակն է։ Ստեղծված իրավիճակում պարզորոշ տեսնում ենք, որ գործող իշխանությունների քաղաքական գիծը Հայաստանին տանում է դեպի նոր զիջումներ, դեպի նոր կորուստներ, նոր նվաստացում, տանում է դեպի դիկտատուրա։ Խթանը, որպես այդպիսին, որոշակի մի իրադարձություն չէ, այլ իրադարձությունների շղթա, որը բերում, հանգեցնում է այդ տրամաբանությանը։ Հաշվի առնելով, որ այս ընթացքում բավականաչափ քաղաքական կապիտալ ենք կուտակել, ստեղծել ենք ենթակառուցվածքներ, տարածքային գրասենյակներ ունենք մարզերում և Երևանում, ավելի հասունացել ենք, գտնում ենք, որ մեր նպաստը կունենանք արդյունավետ ընդդիմադիր միավորման մեջ՝ առաջ տանելու հայակենտրոն քաղաքական օրակարգ, այդ պատճառով որոշեցինք բաց չթողնել իշխանություններին հեռացնելու հերթական քաղաքական գործիքը, առիթը, այն է՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները։ Կմասնակցենք այդ ընտրություններին, բայց կլինենք այնպիսի ձևաչափի մեջ, որ երբեք թույլ չենք տա ձայների փոշիացում և կնպաստենք իշխանափոխությանը, մենք գնում ենք իշխանափոխության օրակարգով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Ընդգծում է՝ քաղաքական չափման կարճաժամկետ կտրվածքում իրենց նպատակը իշխանափոխությունն է։ «Առանց իշխանափոխության չենք կարող ստեղծել կենսունակ պետություն, որը մեր գերնպատակն է»,-եզրափակում է Սողոմոնյանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանից փորձում ենք ստանալ շատերին հուզող հարցի պատասխանը՝ լինելո՞ւ է համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ։ Արձագանքում է՝ ուզում են համագործակցել բոլոր այն քաղաքացիների և խմբերի հետ, որոնք պատրաստ են կիսել իրենց գաղափարախոսությունը և աջակցել իրենց։ «Նույն կերպ պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների հետ, որոնց հետ կկարողանանք գաղափարախոսական ընդհանրություն գտնել։ Մեր հիմնական նպատակը գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելը, նոր ազգային իշխանություն ձևավորելն ու դրա միջոցով Հայաստանը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելն է։ Մեզ համար կարևոր է համագործակցել այն ուժերի հետ, որոնք հստակ պատկերացում ունեն Հայաստանը առաջ տանելու մասին, ոչ թե զբաղված են անցյալը գովերգելով։ Եթե անցյալը լավը լիներ, ներկան այսքան դժգույն և խնդրահարույց չէր լինի։ Բաց ենք համագործակցության համար, տարբեր ուժերի հետ պարբերական քննարկումների, բանակցությունների մեջ ենք։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներս դա որոշակի արդյունքի կբերի, և կկարողանանք հայտարարել դաշինքի ձևավորման մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

Դառնալով ազգային իշխանության մաս՝ որո՞նք են լինելու «Հայկական քվեի» առաջնահերթությունները։ «Առաջինը՝ խաղաղությունը, մեր երկրի անվտանգությունը պետք է պաշտպանված լինի ուժով, այսինքն՝ պետք է կարողանանք ուժի կուտակման միջոցով պաշտպանել մեր երկրի, ժողովրդի անվտանգությունը։ Երկրորդը՝ ուժի կուտակումը պահանջում է կայուն տնտեսական զարգացում և հանրային համերաշխություն ունի։ Երրորդը՝ հանրային համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության, ուստի մեր երրորդ խնդիրը պետք է լինի մեր երկրում սոցիալական արդարության ամրապնդումը՝ որպես հանրային դաշինք, այլապես երբևիցե հնարավոր չի լինի հասնել հանրային համերաշխության, դրա բացակայությամբ հնարավոր չէ ո՛չ տնտեսական զարգացումը, ո՛չ անվտանգությունը։ Շղթան սկսվում է նրանից, որ պետք է մարդկանց գիտակցության մեջ ամրապնդել, որ մեր պետությունը քաղաքացիների համար է և նրանց համար ապահովում է արդարություն։ Ի դեպ, ոչ միայն սոցիալական արդարություն, արդարություն ամեն ինչում՝ դատական, իրավական, հայրենիքին ծառայելու տեսանկյունից։ Բոլոր հարցերում քաղաքացիները պետք է զգան, որ իրենց նկատմամբ պետությունը արդար է վարվում»,-եզրափակում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում