Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ Ղազինյան

Գործող իշխանությունները վախենում են Սամվել Կարապետյանից ու լրագրողներից, որովհետև լրագրողների շնորհիվ շատ ճշմարտություններ բացահայտվում են։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։ 

«Երեկ էլ ստիպված եղան խոստովանել, որ ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից վերցված վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը ու դա որևէ կապ չունի սահագնի հետ»։ 
Նա նշեց, որ սեփական թերացումներն արդարացնելու համար հայտարարվում է, որ ցանցը լավը չի։ «Հետաքրքիր է, որ ուղիղ հայտարարվում է, որ կառավարությունն իր պարտականությունը չի կատարել, այսինքն, տրված է կառավարման կառավարությանը, ու ստացվում է, որ կառավարության պատճառով ներդրումների պարտավորությունը չի կատարվում»։ 

Նա նաև տեղեկացրեց, որ ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դեմ, որը կառավարիչը հետ է հետ է վերցրել։ «Այսինքն, ՀԷՑ-ն ունի սեփականատեր ու նա իրավունք ունի՝ ՀԷՑ-ի ու իր բարի համբավի համար դիմել դատարան, բայց ժամանակավոր կառավարիչը դրանք  հետ է վերցնում, որի իրավունքը չունի։ Այստեղ բարոյական խնդիր կա, դու ՀԷՑ-ի կառավարիչն ես, դու էլ պետք է պաշտպանես ՀԷՑ-ի բարի համաբավը»,-ասաց Ղազինյանը։