Մոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից
«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղից առաջ կիսվել է իսպանական ակումբից իր հեռանալու հիշողություններով։
Պորտուգալացի մասնագետը շեշտել է, որ պահպանում է ջերմ հարաբերություններ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։
«Վերջին անգամ Պերեսի հետ շփվել ենք, երբ ես գլխավորեցի «Բենֆիկան». նա ինձ շնորհավորական ուղերձ էր հղել։ Անկեղծորեն հույս ունեմ այսօրվա խաղում տեսնել նրան։ Մենք ընկերներ ենք, և դա թաքցնելու իմաստ չկա»,- նշել է Մոուրինյուն։
Մոուրինյուն մանրամասնել է, որ իր հեռանալու պահին ակումբում իրավիճակը կայունանում էր։ Նրա խոսքով՝ նախագահը և ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը նշում էին, որ մարզիչը հեռանում է հենց այն պահին, երբ ամբողջ ծանր, «սև» աշխատանքն արդեն կատարված է, և առջևում ավելի հանգիստ ու հաջող ժամանակներ են։ Այնուամենայնիվ, մարզիչը վստահ է եղել իր որոշման մեջ՝ առաջնահերթությունը տալով ընտանեկան արժեքներին։
«Ես համոզված էի, որ հեռանալու ժամանակն է, քանի որ ընտանիքիս շահերն ինձ համար վեր են ամեն ինչից։ Սկզբնական շրջանում դժվար էր, սակայն ակումբի հետագա հաջողությունները մնացողների վաստակն են, ոչ թե իմ անձնական ներդրումը»,- ասել է նա։
«Բենֆիկա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 17-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի