Մենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»
Ես միանշանակ համոզված եմ, որ մենք ընտրություններում հաղթանակ ենք տանելու։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը որակյալ մեծամասնություն ստանալն է, որպեսզի հնարավոր լինի լուծել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի հետ կապված հարցը։ «Մենք չենք դիտարկում այլ սցենար քան որակյալ մեծամասնություն ստանալը», - հավելել է նա։
Ղազինյանը նշել է, որ իշխանություններն իրենց դրսևորում են թույլ դիրքերից, քանի որ ուժեղ իշխանությունն իրեն այդպես չի պահում։ Որպես դրա դրսևորում նա նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ներկայացված դատական հայցը, ինչպես նաև հոգևորականների՝ երկրից դուրս գալու արգելքը։ «Ամենավատ երազում դա հնարավոր չէր պատկերացնել։ Ժողովուրդն այս ամենը սկսում է հասկանալ, իսկ այդ պարագայում այլ տարբերակ չկա, կրկնում եմ հունիսի 8-ին չի լինելու այս իշխանությունը։ Այս իշխանությունը լավագույն դեպքում լինելու է ընդդիմություն», - նշել է ընդդիմադիր գործիչը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի