Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին

ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Մարքեթինգային ռազմավարության գերազանցություն» մրցանակին, որը բանկին շնորհվել է Mastercard-ի 2025 թվականն ամփոփող բացառիկ միջոցառմանը։

«Mastercard Day» խորագրի ներքո Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգը գործընկերների հետ ամփոփում էր ոլորտում համատեղ նվաճումները, ահռելի աշխատանքի շնորհիվ ձեռքբերումները ու նախանշում համագործակցության ապագա ծրագրերը։

«Մենք մեծ ուրախությամբ ենք նշում ԱրարատԲանկի հետ ձևավորված վստահելի և բեղուն համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով 2025 թվականի ընթացքում համատեղ իրականացված նախաձեռնությունների, կատարած աշխատանքի և միասին գրանցած հաջողությունների համար։ 2025 թվականին ԱրարատԲանկը մեկնարկեց Mastercard World քարտի թողարկումը, որը նախատեսված է ճանապարհորդության սիրահարների համար՝ ընտանեկան և ընկերական ուղևորությունները առավել հարմար և փորձառություններով լի դարձնելու նպատակով։ Նոր քարտային պրոդուկտների թողարկումը և քարտապանների համար իրականացված մարքեթինգային արշավները, մասնավորապես, «Աշխարհով մեկ»-ը, դարձան արդյունավետ ռազմավարության և ստեղծարար մոտեցման վառ օրինակ՝ արձանագրելով տպավորիչ արդյունքներ։ Շնորհվող մրցանակը մեր համատեղ աշխատանքի, ներդրված ջանքերի և հաջողված մարքեթինգային լուծումների բարձր գնահատականն է»,- ասել է Mastercard-ի հայաստանյան ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։

«Mastercard-ի հետ ԱրարատԲանկի ռազմավարական համագործակցության շրջանակում գրանցել ենք բազմաթիվ դրական արդյունքներ և իրականացրել մարքեթինգային արշավներ՝  հաճախորդների բարձր ներգրավվածությամբ։ Շնորհակալ ենք ԱրարատԲանկին՝ «Excellence in Strategic Marketing» մրցանակին արժանացնելու համար, որի հիմքում մարքեթինգային արդյունավետ ակտիվության և թիմային աշխատանքի գնահատանքն է»,- նշել է ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի պետի պաշտոնակատար Գարեգին Գալուստովը։

ԱրարատԲանկի և Mastercard-ի համագործակցությունը միտված է քարտապանների համար ավելի մեծ արժեք ստեղծելուն՝ միավորելով հարմարավետ վճարումները,  արտոնությունները և հիշվող փորձառությունները։ Եվ այս ամենը 2025 թվականին առավել ընդգծված արտահայտվել է ԱրարատԲանկի մարքեթինգային ռազմավարության տարբեր արշավներում՝ առաջացնելով հաճախորդների բարձր հետաքրքրությունը դրանց նկատմամբ։

 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից