Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ Միկոյան

Երևանի փողոցներում փոսալցման աշխատանքը տապալած ու քաղաքացիների դաժան քննադատության թիրախում հայտնված քաղաքային իշխանությունը ՔՊ կուսակցական օրգան Civic.am կայքի միջոցով փորձում է ձախողման մեղավոր կարգել հիմնական քաղաքական հակառակորդին՝ կեղծ տեղեկություն տարածելով, թե Կենտրոն վարչական շրջանում փոսալցման աշխատանքը դանդաղ է ընթանում, քանի որ այն իրականացնում է  Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող AAB ընկերությունը:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի խոսքով՝ «հերթական հիմարությունն» է այդ հրապարակումը:

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի երեք խնամիներից որևէ մեկին ասֆալտապատման որևէ ընկերություն չի պատկանում: 

«Ասֆալտի որակի հետ կապված՝ հանրապետության բազմաթիվ ճանապարհներ, որոնք ասֆալտապատվել են նախագահ Քոչարյանի օրոք, նույնիսկ 18 տարի անց ապացուցում են իրենց որակը, ոչ թե հալչում ու անհետանում են առաջին ձյան հետ, ինչպես հիմա է, ինչպես տեսնում եք: 8 մլրդ դոլարը ծամելուց հետո անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն: Եթե չգտնեն, հունիսի 8-ից հետո կօգնենք՝ կգտնեն»,- News.5tv.am-ի հետ զրույցում ասել է Միկոյանը: