Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Իդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվող Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Մեդիամաքս մեդիա ընկերությունը, «Հայորդի» հիմնադրամն ու Իդրամը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ:

Իդրամի տրամադրած օժանդակության շնորհիվ Մեդիամաքսը «Հայորդի» հիմնադրամին է փոխանցել բրիտանացի լրագրող Գաբրիել Գևինի «Մեր հայրերի մոխիրը» գրքի 100 օրինակ՝ շահառուներին նվիրելու համար:

Գրքում հեղինակը ականատեսի աչքերով ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվել են 2020 թվականի պատերազմից հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափությունը:

Գիրքը թարգմանվել է Մեդիամաքսի կողմից եւ հրատարակվել է 2025 թվականի սեպտեմբերին:

«Երբ «Մեր հայրերի մոխիրը» Մեծ Բրիտանիայում նոր էր լույս տեսել, Գաբրիել Գևինը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր համար կարեւոր է, որ գիրքը կարդան «սովորական» մարդիկ, քանի որ ինքը գրել է հենց նրանց մասին: Ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ կարողացանք ինչ-որ չափով կյանքի կոչել Գաբրիելի ցանկությունը», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով որպես կրթությունը կարևորող ընկերություն Իդրամը ամեն տարի մասնակցում է գրքի տոնին տարբեր ձևաչափերով:  «Այս տարի որոշեցինք «Մեր հայրերի մոխիրը» գիրքը նվիրել: Սա կարևոր վավերագրական աշխատանք է, որը հնարավորություն է տալիս փաստերի և անձնական պատմությունների միջոցով վերապրելու ու հասկանալու մեր պատմության ամենաբարդ փուլերից մեկը։ Մենք վստահ ենք, որ նման գրքերը ոչ միայն տեղեկություն են փոխանցում, այլև ձևավորում են մտածողություն, պատասխանատվության զգացում և արժեքային համակարգ։ Ուրախ ենք աջակցել նախաձեռնությանը, որպեսզի գիրքը հասնի իր ընթերցողին», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Այս համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար. այն պարզապես գրքերի նվիրատվություն չէ, այլ տարիների վստահելի գործընկերության շարունակություն։ Թե՛ Մեդիամաքսը, թե՛ Իդրամը տարիներ շարունակ եղել են «Հայորդի» հիմնադրամի կողքին՝ յուրաքանչյուրն իր մասնագիտական ոլորտում անելով առավելագույնը մեր երեխաների և նրանց ընտանիքների համար։ Նրանց աջակցությունը չի սահմանափակվում մեկ նախաձեռնությամբ. դա հետևողական ներկայություն է, պատասխանատվություն և իրական ներգրավվածություն», - ասել է «Հայորդի» հիմնադրամի տնօրեն Վաչե Վարդանյանը:

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ