Վանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետ
Վանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետ։ Հանդիպումը բաց և անկեղծ զրույց էր, որտեղ երիտասարդներն ազատորեն կիսվեցին իրենց մտահոգություններով, գաղափարներով և ապագայի տեսլականով։
Երիտասարդների կողմից բարձրաձայնվեցին մեր երկրի անվտանգության, կրթության որակի բարելավման, աշխատաշուկայի, համայնքային զարգացման և պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր։ Արթուր Վանեցյանը կարևորեց երիտասարդների ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ հենց նրանց ակտիվությունն ու նախաձեռնողականությունն են Հայաստանի ապագայի հենասյունը։ Նա ուշադրությամբ լսեց յուրաքանչյուր հարց ու առաջարկ՝ վստահեցնելով, որ երիտասարդների ներգրավվածությունը Հայաստանի հանրային և քաղաքական կյանքում առաջնային տեղ է զբաղեցնում։
Արթուր Վանեցյանը շեշտեց, որ կրթության չափորոշիչներն այսօր փոփոխման կարիք ունեն և պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին՝ հիմքում պահելով ազգային արժեքները։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերանայել գործող կրթական չափորոշիչները, որպեսզի համակարգը կարողանա ավելի արդյունավետ ձևավորել գիտելիք, կարողություններ և արժեհամակարգ։
Հանդիպումն անցավ վստահության մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ բաց երկխոսությունն ու համատեղ աշխատանքը կարող են դառնալ ամուր և վստահելի համագործակցության ու ապագայի հիմք։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի