Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իրանը մեծացնում է իր էներգետիկ հզորությունները Սևանում 19-ամյա երիտասարդի uպшնnւթյան գործով կան կալանավորվածներ Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Տիգրան Աբրահամյան Գյումրիում 2,000 անտուն մարդ կա, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա. Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները. Արշակ ԿարապետյանՄասիսում բացվել է «ՀայաՔվեի» գրասենյակը Այն մասին, թե ինչ հիմնական առաքելությամբ ենք մենք մուտք գործում քաղաքականություն. Ավետիք Չալաբյան20% էժան դեղորայքի մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԹոշակների բարձրացումը ոչ թե տնտեսական անհնարինություն է, այլ քաղաքական կամքի բացակայություն. Հրայր ԿամենդատյանԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Երբ ասվում է, թե թոշակ բարձրացնելու փող չկա, դա հակասում է իրողությանը. Հրայր ԿամենդատյանԴեղերի գնի հարցը քաղաքական օրակարգում․ Սամվել Կարապետյանի ծրագրի առանցքային խոստումները Ավստրիայից հնչած ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը և խորացող առճակատումը Իսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում Գյումրիում, հիշո՞ւմ եք․ Ռուբեն ՄխիթարյանՀայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն․ Նարեկ ԿարապետյանԺողովուրդը խաղից դուրս է, ընտրությունը իմիտացիա․ ինչպես է վերարտադրվում իշխանությունը․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ֊ն տարածաշրջանում ահռելի քանակությամբ զենք է կուտակում. Արշակ ԿարապետյանԲա չիմացաք․ ո՞վ է բերել Նիկոլին․ Արմեն Աշոտյան«Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ճանապարհից դուրս․ կա վիրшվոր
Քաղաքականություն

Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները. Արշակ Կարապետյան

Արշակ Կարապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարգելի զինվորներ և նավաստիներ, սերժանտներ և ավագներ, ենթասպաներ և միչմաններ, սպաներ ուգեներալներ, սիրելի վետերաններ
 
Փետրվարի 23-ին նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը՝ տոն, որն անքակտելիորեն կապված է մեր երկրների հերոսական պատմության հետ:
Բոլոր ժամանակներում մեր մարտիկները հավատքով և ճշմարտությամբ ծառայել են Հայրենիքին, խիզախորեն պաշտպանելով հայրենի հողի ազատությունն ուանկախությունը։

Այսօր այս տոնը ստանում է առանձնահատուկ նշանակություն, դառնալով ամբողջ ռուսական աշխարհի համար միասնականության խորհրդանիշ՝ ծանր մարտահրավերի առջև։ Ռազմի դաշտում գտնվող զինվորները ստիպված են պաշտպանել Ռուսաստանի ազգայինշահերը՝ ցուցաբերելով քաջություն և անձնուրացություն նացիզմի հետևորդների դեմ պայքարում։ Իրենց աննախադեպ տոկունությամբ ու վճռականությամբ, հավատարմությամբ ու նվիրվածությամբ, ինչպես նաև ամենօրյա սխրանքներով՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողներն ու կամավորները քայլ առքայլ մոտեցնում են Ռուսաստանի հաղթանակը՝ ապահովելով պետության ինքնիշխանությունն ու ռազմավարական անվտանգությունը։

Նշելով այս տոնը՝ մենք մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում, բազմազգ ու բազմակրոն Բանակի շարքերում պաշտպանել են մի ամբողջ երկրի ժողովրդի գոյության իրավունքը, ովքեր իրենց նվիրելեն Հայրենիքի պաշտպանությանը և պատրաստ եղել  զոհաբերել իրենց կյանքը հանուն Հայրենիքի և այլոց կյանքի: Դրա վառ օրինակներից է հայկական Չարդախլու գյուղը, որում ծնվել են 2 մարշալ, 12 գեներալ, 57 գնդապետ, 199 մարդ դարձել են սպա, Խորհրդային Միության 7 հերոս: Ռազմաճակատ մեկնած 1250 բնակչից ավելիքան 250-ը հրամանատարական բարձր պաշտոններ են զբաղեցրել Խորհրդային բանակում, իսկ 452-ը՝ զոհվել են քաջի մահով։ 

Լինելով Խորհրդային բանակի նախկինսպա, առանձնակի ջերմությամբ ու խորին հարգանքով ցանկանում եմ այս տոնի կապակցությամբ շնորհավորել մեր սիրելի վետերաններին, քանի որ նրանց թողած հարուստ ժառանգության՝ փորձի ու գիտելիքների,  ռազմական արվեստի իմացության ու զարգացման, երիտասարդ սերնդին այն փոխանցելու արդյունքում է, որ այսօր ռազմադաշտում սպան ու զինվորը ցուցաբերում են խիզախության և արիությանփայլուն օրինակներ։  

Այս օրը շնորհավորանքի անկեղծ խոսքերեմ հղում մայրերին ու կանանց, ովքեր հպարտությամբ ու սրտի թրթիռով սպասումեն իրենց ամուսինների, որդիների ու եղբայրների վերադարձին հատուկ ռազմական գործողության գոտուց:

Ձեր տոկունությունը, հավատքն ու աջակցությունը ուժ են տալիս նրանց, ովքեր այսօր մարտի դաշտում կատարում են իրենց պարտքը: Թող ձեր սիրելիները որքան հնարավոր է շուտ վերադառնան տուն, իսկ ձեր ընտանիքներում միշտ տիրի խաղաղություն, բարեկեցություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ:

Ցավոք, պետք է նշեմ, որ այս հիանալի տոնը՝ փետրվարի 23-ը, Հայաստանում պետական մակարդակով չի նշվում, բայց այն շարունակում է մնալ ամենահարգված տոներից մեկը, ինչպես ուսադիր կրող, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում: Մենք մշտապես հիշում և հպարտանում ենք մեր ժողովուրդների քաջորդիների կատարած սխրագործություններով, ովքեր ուս-ուսի տված կանգնեցին Հայրենիքի պաշտպանության համար մահացու վտանգիպահին։

Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները:
 
Սիրելի՛ բարեկամներ
Շնորհավորում եմ Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին այստոնի կապակցությամբ։
Անկեղծորեն մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայրենիքի։
 
 
Պատի՜վ ունեմ
 
«Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան