Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիան այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ փափուկ ուժի միջոցով Հայաստանն ուղղակի ոչնչացնի․ Նաիրի Սարգսյան Չենք թողնելու, որ գյուղական դպրոցների լույսերը մարեն․ Մենուա Սողոմոնյան2% հետվճար ԱրարատԲանկի Arca քարտերով վճարումների դիմացԹղթի պես բարակ. Չինացի ինժեներները ստեղծում են բազմաշերտ արևային մարտկոց Ինչպե՞ս պետք է կենսաթոշակառուն գոյատևի այդ չնչին թոշակով․ Դավիթ ՀակոբյանԸնտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա. «Ուժեղ Հայաստան»-ի անդամները հանդիպել են դեղագործներին Ժողովուրդը խաղից դուրս է. Քաղաքացին պետք է լինի սահմանադրական համակարգի և իշխանության ձևավորման համակարգի կենտրոնում. Էդմոն ՄարուքյանԳուցե համաշխարհային կամ եվրոպական չափորոշիչներով` Հայաստանը դեռևս չունի հանցավորության ամենաբարձր մակարդակը, սակայն արտաքին դիտարկումներով էլ ակնհայտ է, որ հանցավորությունն անհամեմատ աճել է. Աննա ԿոստանյանՍխալվելու ռիսկը միշտ կա, բայց անգործությունը հաստատ կործանարար է. Մենուա Սողոմոնյան Ամեն անգամ, երբ թուրքերը գովում են հայերին, դրան հաջորդում է ցեղասպանություն․ Արմեն ՄանվելյանԱյն մասին, թե ինչպես է ազգային պետության համար անզիջում պայքարը մեզ բերել այսօրվա կարևոր հանգրվանին. Ավետիք ՉալաբյանՓետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում նաև մեր երկիրը. Արտակ ԶաքարյանՆախընտրական խաղադրույք․ խաղաղության խոստո՞ւմ, թե՞ նոր պարտավորություններ Բարձիթողի ու քաոտիկ վիճակ. տուժողը միշտ սպառողն է. «Փաստ» Տաքսի ծառայությունների ակնհայտ ու թաքնված խնդիրները. «Փաստ» «Հայաստանն իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա». «Փաստ» Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի նախագահը Նիկոլ Փաշինյանի իրավասությունների վերաբերյալ. «Փաստ» Մի «գյուղ», հազար ստատուս, զրո պատասխան իրական հարցերին. «Փաստ» Լռության գինը․ դատավճիռներ Բաքվում, ինքնամոռացություն՝ Երևանում
Քաղաքականություն

Գուցե համաշխարհային կամ եվրոպական չափորոշիչներով` Հայաստանը դեռևս չունի հանցավորության ամենաբարձր մակարդակը, սակայն արտաքին դիտարկումներով էլ ակնհայտ է, որ հանցավորությունն անհամեմատ աճել է. Աննա Կոստանյան

ՀՀ-ում հանցավորության մասին վերջին`պաշտոնական աղբյուրների տվյալների համաձայն` 2025 թվականին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն անկում է ապրել 2024-ի նկատմամբ։ Ըստ ոստիկանության` գրանցված դեպքերը 2025-ին 3.2%-ով նվազել են։ Սակայն միևնույն ժամանակ գրանցվել է զենքի կիրառմամբ լուրջ հանցագործությունների թվի աճ:

Ամենատարածված հանցագործությունները թմրանյութերի իրացման դեպքերն են, ինչպես նաև խուլիգանություն, կեղծ փաստաթղթերով գործարքներ և այլն, ընդամենը մի քանի օրում ոստիկանության կողմից արձանագրված 178 դեպք է ի հայտ եկել:

Մի քանի ամիս առաջ երեքամյա Տիգրանի խեղդամահության դեպքը, պարբերաբար կրկնվող` սպանություն, ինքնասպանությունները բանակում, Փարաքարի համայնքապետի սպանությունը, օրերս էլ Աջափնյակի` հոլիվուդյան կինո հիշեցնող խուլիգանությունը, որի հետևանքով մեկ մարդ մահացավ և մոտ 10-ը վիրավորվեցին։

Այսքան թվարկումներն անում եմ նրա համար, որ հասկանանք, թե ինչ աստիճանի է հասել հանցավորության երևույթը Հայաստանում: Իհարկե կհայտնվեն այնպիսինները, որ կսկսեն մարմաջել, թե հանցավորությունը միշտ եղել է Հայաստանում. այո, եղել է (գուցե թե 90-ականներին, փոքր եմ եղել, բայց շատ եմ լսել ծնողներիցս), բայց ոչ այն աստիճանի, որ փողոցում քայլելիս վախ զգայինք, թե ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկն օրը ցերեկով զենքը կհանի ու կսկսի աջուձախ կրակել, այս ամենն անկառավարելի ու բարձիթողի տպավորություն է ստեղծում: Ես վաղուց վստահություն չունեմ, թե Հայաստանն այն ապահով երկիրն է, որն 8 տարի առաջ աշխարհում թոփ ապահով երկրների ցանկն էր զբաղեցնում: Գուցե համաշխարհային կամ եվրոպական չափորոշիչներով` Հայաստանը դեռևս չունի հանցավորության ամենաբարձր մակարդակը, սակայն արտաքին դիտարկումներով էլ ակնհայտ է, որ հանցավորությունն անհամեմատ աճել է, հատկապես ապօրինի զենքի շրջանառության ու բռնության կատեգորիաներում։ Քրեական մտայնությունն ու վայրագ գործողությունների դրսևորումները հատկապես բաց հասարակական տարածքներում արդեն մտահոգիչ են դառնում, և սա ասում եմ առաջին հերթին որպես երկու երեխաների մայր. երեխաներս բավական ինքնուրույն են, դպրոց, պարապմունքների և այլ զբաղմունքներով առավոտից երեկո դրսում են, չեմ կարող հանգիստ լինել, որ տանից դուրս գալիս չեն հանդիպի հանցավոր նպատակներ ունեցող մեկին, ով որոշել է զենքի գործադրմամբ մեկ ուրիշի հանդեպ հաշվեհարդար տեսնել, իսկ նման դեպքերում միշտ պատահաբար հայտնվում են իմ, քո կամ մեկ ուրիշի երեխան, քույրը, եղբայրը, մայրը, հայրը, որևէ մեկը:

Սա ևս ազգային անվտանգության լրջագույն մարտահրավեր է, իսկ արդյո՞ք համապատասխան մարմինները պատշաճ ձևով զբաղվում են, քայլեր ձեռնարկում ենմ որպեսզի նվազեցնեն ապօրինի զենքի շրջանառությունը, թմրանյութերի իրացմամբ և այլ տիպի ծանր հանցագործությունների ռիսկը, թե ոչ, վստահ չեմ․ սա լուրջ մարտահարավեր է, որի պատասխանատուներն այսօր զբաղված են ընդդիմադիրներին ապօրինի կալանավորելով, փոխանակ հանցավորության դեմ պայքար տանեն: Ջերմեռանդությունը, որ կիրառվում է քաղաքական օպոնենտներին տապալելու համար, եթե կիրառվեր նպատակային` վտանգավոր հանցագործներին գտնելու և հասարակությունը վախից դուրս բերելու ուղղությամբ, գուցե ավելի քիչ սպանությունների մասին ամեն Աստծո օր կկարդայինք ԶԼՄ-ներում: