Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Այն ժամանակ երբ պրոցեսները կհանգեն վարչապետության, նա լինելու է միայն Հայաստանի քաղաքացի։ Պրոցեսները միշտ ավելի շուտ պետք է սկսել, այնտեղ կան տեխնիկական խնդիրներ, երկրների միջև բյուրոկրատական հարցեր»,- ասել է Կարապետյանը։
Ճշտող հարցին, թե չե՞ն սպասելու, Կարապետյանը պատասխանել է, որ պրոցեսները պետք է շուտ սկսել, որպեսզի հասնեն ճիշտ ժամանակին։
Հարցին՝ ճիշտ ժամանակը ե՞րբ է, Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ճիշտ ժամանակը երբ մեր հանրությանը կներկայացնենք Սամվել Կարապետյանին մեր երկրի վարչապետ»։
Հարցին՝ եթե կուսակցությունը չի ստանում մեծամասնություն, Սամվել Կարապետյանը չի՞ հրաժարվում, Նարեկ Կարապետյանն ասաց․ «Մենք գնում ենք նրան, որ տեսնում ենք այլընտրանք որպես այդպիսին մեր հասարակության զարգացման համար չկա, ստանանք հասարակության մեծամասնության աջակցությունը։ Ոչ թե հաջողության դեպքում, այլ՝ ժամանակ»։




















Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
«Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ...
Հորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին
Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը
Արաղչին հայտնել է Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ զnհերի թիվը