Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՓողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի ՍարգսյանԵրաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանԻնչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ ԾառուկյանՄեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովՈ՞ւմ կենսաթոշակները կբարձրանան և որքանով. ներկայացրել է Արսեն Թորոսյանը Գյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Հայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՓետրվարի վերջին երկնքում կշարվեն վեց մոլորակներ. ի՞նչ և ինչպե՞ս կարելի է տեսնել
Քաղաքականություն

Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ Ծառուկյան

Երաշխավորված խաղաղություն

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող թիմի հետ քննարկումների արդյունքում ձևավորվեց մեր ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ Երաշխավորված խաղաղություն։

Մենք պետք է դուրս գանք ներկայիս «նոր պահանջներ, ուժի սպառնալիք, մեզնից նոր զիջումներ և խաղաղության պատրանք» վիճակից։
Ընտրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Անազնիվ է, երբ մեր ժողովրդին ասում են, թե մյուս քաղաքական ուժերը «պատերազմ են ուզում»։ Չկա Հայաստանում քաղաքական ուժ, որը պատերազմ է ուզում։

Մեր թիմը գնում է ընտրության «Երաշխավորված խաղաղություն» գաղափարով։ Երաշխավորված խաղաղությունը միջազգային իրավական և իրատեսական մեխանիզմներով ամրագրված և վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ է։ Որևէ համաձայնություն առանց երաշխիքների խոցելի է։

Հայաստանը պետք է հավատարիմ լինի իր պարտավորություններին, միևնույն ժամանակ անդադար զարգացնի իր պոտենցիալը՝ տարածաշրջանում իր կշիռը մեծացնելու համար։

Հայաստանը պետք է աշխատի դաշնակիցների հետ նոր, իրատեսական հողի վրա հիմնված անվտանգության երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ։
Հայաստանը պետք է աշխատի այլընտրանքային ճանապարհների ու հաղորդակցությունների գործարկման (Հայաստան-Վրաստան –Ռուսաստան, Հայաստան-Իրան) ուղղությամբ, պետք է աշխատի նոր խոշոր տնտեսական ծրագրերի կյանքի կոչման և ենթակառուցվածքային նոր ծրագրերի զուգահեռ իրականացման վրա։ Դա էապես կբարձրացնի մեր անվտանգության մակարդակը։

Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում։
Այն պետք է խարսխված լինի փոխլրացման, շահերի համընկման և աշխարհաքաղաքական կամուրջների սկզբունքի վրա։

Հաջորդը.

Ես ուզում եմ խոսել տնտեսական անվտանգության մասին։ Առանց ուժեղ տնտեսության չկա կայուն դիվանագիտություն, չկա հուսալի պաշտպանություն, չկա լիարժեք ինքնիշխանություն։ Տնտեսական անվտանգությունն ազգային անվտանգության հիմքն է։

Պետք է հասկանալ մեր տնտեսության կառուցվածքը, բիզնեսի տրամաբանությունը, աշխատատեղերի ստեղծման և պահպանման բարդ մեխանիզմները, և գեղեցիկ խոսքերով ու սուտ հույսերով չմոլորեցնել մեր ժողովրդին։ Ազնվությունը պահանջում է ընդունել, որ ԵԱՏՄ շուկան այս պահին չունի իրատեսական այլընտրանք. այն մեր տնտեսությանը տալիս է շնչելու և զարգանալու իրական պոտենցիալ։ Կարևոր է, որ մենք օգտվենք այդ հնարավորություններից, ոչ թե քանդենք եղածը։ Քանդելը հեշտ է, սակայն հետևանքները հաճախ ողբերգական են լինում։

ԵԱՏՄ շրջանակներում մենք ունենք զարգանալու մեծ ռեսուրս, կարող ենք օգտվել մեծ հնարավորություններից։ Այո, դրան զուգահեռ մենք կարիք ունենք նոր տեխնոլոգիաների, և այստեղ Արևմուտքի հետ գործակցությունը (ԵՄ, ԱՄՆ) չափազանց կարևոր է։ Տեխնոլոգիաների և ներդրումների առումով մենք զարգացման հսկայական պոտենցիալ ունենք նաև Չինաստանի հետ հարաբերություններում։ Հնդկաստանի, ինչպես նաև արաբական աշխարհի հետ ունենք ահռելի աշխատանքի և «աշխարհատնտեսական բարեկամության» դաշտ։ Այս բոլոր ուղղություններով անհրաժեշտ է գրագետ և նպատակային աշխատանք։

Խաղաղությունը երաշխավորվում է ներքին ամրությամբ, ներքին համերաշխությամբ, առողջ դիվանագիտությամբ, խելամիտ պաշտպանական համակարգով, տնտեսական ու դաշնակցային բազմակողմանի և արդյունավետ գործակցությամբ, ու հասարակության բոլոր շերտերի հետ ազնիվ ու կառուցողական աշխատանքով։

Երաշխավորված խաղաղությունը մի վիճակ է, երբ մարդն իր կյանքը ծրագրում է ոչ թե մեկ ամսվա, այլ՝ տարիների կտրվածքով, երբ ծնողները հանգիստ մտածում են իրենց երեխաների ապագայի մասին, երբ երիտասարդները մտածում են հայրենիքում մնալու, կայանալու և ընտանիք կազմելու մասին, երբ գործարարը ներդրում է կատարում՝ վստահ լինելով կանխատեսելիության մեջ, երբ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև՝ ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն և համախմբված հասարակություն։

Երաշխավորված խաղաղությունը Հայաստանի վերականգնման, ազգային վերածննդի առանցքային գաղափարն է, որը ենթադրում է բոլոր կարող ուժերի և անհատների միասնական, նվիրված, գրագետ աշխատանքը։

Ես համոզված եմ, որ Հայաստանը կարող է անցնել այս ճանապարհով։