Տոկիոյում իրականացվել է թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքը
Տոկիոյում իրականացվել է Ճապոնական SkyDrive Inc. ստարտափի կողմից մշակված թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ցուցադրական թռիչքի ժամանակ սարքը Տոկիոյի ծոցի վրայով անցել է մոտ 150 մետր տարածություն։ Այն օդում է գտնվել 3,5 րոպե։
SD-05 թռչող մեքենան հագեցած է մարտկոցներով և 12 ռոտորային շարժիչներով, որոնց թիակները նման են կվադրոկոպտերների պտուտակներին։ Այն նախատեսված է երեք հոգու համար և կարող է անցնել 15-ից 40 կմ տարածություն։
Իր չափսերի շնորհիվ SD-05-ը կարող է վայրէջք կատարել այնպիսի վայրերում, որտեղ ուղղաթիռը չի կարող։ SkyDrive-ի գլխավոր տնօրեն Տոմոհիրո Ֆուկուձավայի խոսքով՝ հեռանկարում թռիչքի արժեքը կարող է լինել մոտ երկու անգամ ավելի, քան տաքսիով երթևեկությունը, իսկ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը՝ չորսից հինգ անգամ պակաս։




















Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը
«Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ...
Հորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին
Մոսկվայում մшհապարտ-ահшբեկիչը ռnւմբ է նետել ոստիկանների մեքենայի ուղղությամբ
Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդ
Բովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե Իսայան