Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պրեմիերա. Էռնեստ Հովհաննիսյան և Անետ Աղաբեկյան-«Չեմ ուզում» «Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԻրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Թուրքիայում F-16 է կործանվել «Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներինԿյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ ԿարապետյանԱնկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա ԿոստանյանԹոշակների բարձրացում` հերթական խաբեություն․ Վահե ԴարբինյանՆախկին իշխանությունները ներկայացնող ուժերը չեն կարող մեր դաշնակիցը լինել․ Ավետիք ՉալաբյանԱնկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ Ակոպյան Շտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանUcom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ

Անկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա Կոստանյան

Ինչպե՞ս եղավ, որ թոշակներն ավելացնելու փող չկար, և մի ամբողջ իշխանության պաշտոնեական գումարտակ լծվել էր արդարացնելու առողջության ապահովագրությամբ թոշակները կոմպենսացնելու որոշումը, հիմա հանկարծ պարզվեց նախագահը ճիշտ էր, վարչապետը սխալ` փողի խնդիր չկա ու ապրիլի 1-ից 10.000 դրամով կավելանա տարեցների կենսական բյուջեն:
 
Պարզ է` թոշակառուները մեծ, ընտրական բարձր մասնակցայնություն ունեցող և արագ արձագանքող ընտրազանգված են։ «+10,000 դրամ»-ը նախընտրական օրակարգում արագ արդյունքի հասնելու երաշխիքներից մեկն է, ասել է թե` ավելացում սոցիալական շոկը մեղմելու համար։ Թոշակառուների բարեկեցության մասին անսպասելի մտահոգվող իշխանությունը շատ լավ հասկանում է, որ սա քաղաքական առավել արդյունավետ տարբերակ է ընտրություններից առաջ կենսաթոշակառուների ձայները հնարավորինս մոբիլիզացնելու համար` 1 ձայնը 10.000 դրամ սկզբունքով և չեզոքացնելու նախորդ հայտարարություններից առաջացած հանրային լայն դժգոհությունը, որին ի դեպ դաշտում առաջինն արձագանքել է ՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորումը` ամիսներ շարունակ ՀՀ մարզերում ստորագրահավաքներ իրականացնելով` որպես հանրային պահանջ` բարձրացնելու կենսաթոշակները 50.000%-ով:
 
Զուգահեռաբար մի քանի հարցեր են ավելանում, մասնավորապես.
- ո՞ր կենսաթոշակների վրա է +10,000-ը կիրառվելու` բոլորին համահավասա՞ր, թե՞ ոչ,
- ֆինանսավորումը որտեղի՞ց է (նախապես բյուջեո՞վ է նախատեսված, թե վերաբաշխում է այլ տեղերից):
 
Անկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան: Որևէ մեկը չի կարող հերքել, որ այս քայլը համակարգային կենսաթոշակային բարեփոխման հետ որևէ աղերս չունի, և որևէ բարոյական մարդ չի կարող կասկածի տակ դնել տարեցների կենսապահովման համար արվող քայլերի հրամայականը, և չի գտնվի մի մարդ, ով ուրախ չի լինի դրա համար, սակայն բարոյական չէ այս տեսակ մոտիվացնող քայլերով տարեցներին ձեր իշխանության վերարտադրության համար օգտագործելու մղումները ներկայացնել որպես բարի կամքի և մտահոգության դրսևորում: