Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է Ստամբուլյան կոնվենցիայի «թյուրըմբռնումները»

Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիայի ընդունման դեպքում ԼԳԲՏ անձանց կողմից երեխա որդեգրելը դառնալու է տեխնիկական հարց:

Թյուրըմբռնում N 2` «զուգընկերներ» հասկացության շահարկման թեմայով. «Ընտանեկան միավոր» հասկացության միջոցով փորձ է արվում լեգալացնել միասեռականների միությունը և դա ճանապարհ է բացում միասեռականների ամուսնության օրինականացման համար:

Թյուրըմբռնում N 3` Կոնվենցիան իրավական անկյուն է տալիս ԼԳԲՏ անձանց, որը կարող է հիմք հանդիսանալ հետագա օրենսդրական կարգավորումների համար:

ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ. Կոնվենցիան Չի՛ կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները: Այն Չի՛ պարունակում «ընտանիքի» սահմանումը և ոչ էլ խրախուսում է ընտանիքի որևէ կառուցվածք։           

Ավելին, Կոնվենցիայի բացատրական զեկույցում (3, 41, 219, 220, 236 և այլ բազմաթիվ կետերում), երբ խոսվում է անձանց շրջանակի մասին, ում վրա պետք է տարածվի կոնվենցիան, հատուկ բացահայտվում է, որ դա չպետք է սահմանափակվի միայն ամուսիններով կամ նախկին ամուսիններով, այն պետք է տարածվի նաև «ներպետական օրենսդրությամբ ճանաչված գուգընկերների» ("partners as recognised by internal law), նախկին զուգընկերների և անգամ համակեցությամբ ապրողների վրա, որոնց հետ չկա արյունակցական կամ ինտիմ կապ (domestic unit)։ Եվ այս ձևակերպման ներքո են ընկնում այնպիսի համակեցության տեսակներ, ինչպիսիք են՝ տատ ու թոռ, հորաքույր-մորաքույր կամ մայր և երեխա և այլն, որոնք մեր Սահմանադրությամբ չեն համարվում «ընտանիք», նկատի ունենալով, որ ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է։

Ավելին, բացատրական զեկույցում ևս այս հոդվածի մեկնաբանությամբ նշվում է, որ ընտանեկան բռնությունն ընդգրկում է հիմնականում երկու տեսակ բռնություն՝ ինտիմ-զուգընկերների բռնություն ներկա կամ նախկին ամուսինների կամ զուգընկերների (իսկ վերևում դրա մասին նշվեց արդեն) և միջ-սերնդային բռնություն, որը որպես կանոն տեղի է ունենում ծնողների և երեխաների միջև։

Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ եթե մեր երկրում շատ տարածված չէ ամուսնությունից դուրս ապրող սակայն փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու երևույթը, ապա նման զուգընկերների, զույգերի կարգավիճակը ԵԽ անդամ պետություններում լայնորեն ճանաչվում  և հավասարեցվում է ամուսնության հարաբերություններին: Եվ Կոնվենցիան նկատի ունենալով հենց այս լայն տարածումը, սուբյեկտային շրջանակում ներառել է նաև զուգընկերներին, որը բնավ չի նշանակում «նույն սեռի ընկերներ» կամ «նույն սեռի զուգընկերներ», ինչպես դա շահարկվում է, և ամենակարևորը՝ որ հստակ նշվում է, «partners as recognised by internal law» ինչը թարգմանաբար նշանակում է «ներպետական օրենսդրությամբ ճանաչված զուգընկերների» վրա է տարածվում Կոնվենցիան: Իսկ եթե ազգային օրենսդրությունը չի ճանաչում միասեռ անձանց ամուսնությունը կամ փաստացի ամուսնական հարաբերությունները, ապա այն պնդումները, թե Կոնվենցիան ներմուծում է ընտանիքի նոր մոդել կամ միասեռականների ամուսնության ճանապարհ է բացում կամ ավելին՝ վերջիններիս կողմից երեխա որդեգրելու համար հիմքեր է ստեղծում, առնվազն անտեղյակության հետևանք են, եթե ոչ մանիպուլյատիվ հետապնդած նպատակով և իմաստազուրկ՝ բովանդակությամբ։

Ընդհանրապես, Նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիերին սեփական կարծիք ձևավորելու համար քննադատական աչքով կարդալ կոնվենցիան և պատասխանել այն հարցին, թե այդ ո՞ր նորմերն են, որ նման հարց են կարգավորում կամ նման գաղափար խրախուսում։ Եվ եթե որևէ մեկը որևէ նման նորմ կգտնի Կոնվենցիայում, Նախարարությունը պատրաստ է շահագրգիռ մասնագիտական քննարկում ծավալել պարզաբանելու համար  հարցը։ Ի դեպ, հասանելի է նաև Կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունը: