Հայաստանն ունի հանձնառություն՝ Արցախում ապահովելու ազատ և արդար ընտրությունների կայացումը. Ավինյան
Ես կարծում եմ, որ Հայաստանի և Արցախի միջև որևէ լարվածություն չկա և չի լինելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախում հնչեցրած այն հայտարարությանը, թե ՀՀ-ն կլինի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավորը, Ավինյանն ասաց.
«Կարծում եմ, որ Հայաստանն ունի այդ հանձնառությունը՝ ապահովել Արցախում ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների կայացումը, և մենք լիովին պատրաստ ենք այդ հանձնառությունը կյանքի կոչելու»։
Հարցին, հնարավո՞ր է, որ Արցախում նախընտրական իրավիճակը վերահսկողությունից դուրս գա՝ հաշվի առնելով օգոստոսի 5–ին Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական հանրահավաքի ընթացքում Բակո Սահակյանին ուղղված հրաժարականի կոչերը։
«Ես համարում եմ, որ Հայաստանի և Արցախի քաղաքացիներն իրենց կամարտահայտման մեջ պետք է լինեն ազատ։ Այդ օրը տարբեր վանկարկումներ հնչեցին, սակայն հավաքը, ընդհանուր առմամբ, շատ հաջողված էր և դրական, իսկ վարչապետի ելույթը՝ ընկալելի»,–ասաց նա։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը