Պետք է արձագանքի, որ կարողանանք դուրս գալ իրավական կազուսից. Քոչարյանի աջակիցները ՄԻՊ-ին դիմում հանձնեցին (ֆոտո)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 9-ին, ՄԻՊ-ի գրասենյակին հանձնեցին իրենց 28 կետից բաղկացած դիմումը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, եւ իրենք ուզում են, որ ՄԻՊ-ն իր դիրքորոշումը հայտնի այս փաստաթղթում բարձրացված մտահոգությունների վերաբերյալ։
«Ուզում ենք, որ ՄԻՊ–ն արձագանքի այն դատական բեզպրեդելին, որը տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես, նախագահ Քոչարյանի հետ կապված»,– ասաց մասնակիցներից մեկը։
ՄԻՊ-ի մամուլի քարտուղարի տեղակալն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի համաձայն բողոքը կուսումնասիրվի։
Իրավաբան Վահե Եփիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ-ի պաշտպան Արման Թաթոյանը մի քանի անգամ արձագանքել է երկրում առկա խայտառակ իրավախախտումներին, օրենսդրական ձախողումներին, եւ իրենք ուզում են, որ նա արձագանքի նաեւ Քոչարյանի հանդեպ թույլ տրվող անօրինականություններին.
«ՄԻՊ-ը պետք է պատշաճ կերպով արձագանքի տիրող իրավիճակին, որպեսզի կարողանանք դուրս գալ իրավական կազուսից։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը այդպես էլ մնում է բաց, չի քննվում։ ԲԴԽ-ն կարծես անգործության է մատնված։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը գործը չի մակագրում որեւէ մեկին։ Ստացվում է, որ բացի այն, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, նրա վերաբերյալ արդեն իսկ 1 տարի է շարունակաբար խայտառակ ապօրինություններ են տեղի ունենում։ Հիմա առհասարակ դատաքննություն չի իրականացվում։ Ծիծաղելի է, բայց այդպես էլ դատարան չի ձեւավորվում»։
Եփիկյանն ասաց, որ դիմումի մեջ նշված կարեւոր խախտումներից է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը.
«Բոլորիս աչքի առջեւ դատարանների վրա ճնշում է իրականացվել։ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի խայտառակ որոշումը, պաշտպանության կողմին չլսելը. նման նախադեպ երբեւէ չի եղել ոչ Հայաստանում, ոչ՝ այլ երկրում»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը