Կարո՞ղ եք վերջապես հանգիստ մնալ և մեր պետությանը ոչ մի վնաս չտալ. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Ադրբեջանի արտգործնախարարությունը X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել իրանական անօդաչու սարքերի հարձակումներից հետո Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու համար:
Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ երկու տասնյակ երկրների դրոշներ են, վերջինը՝ ՀՀ պետական դրոշն է։ Հիշեցնենք, մարտի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր էին փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն էին հայտնել և նշել էին լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Ես կարծում եմ, որ Արարատ Միրզոյանը չպետք է զանգահարեր Բայրամովին։ Կարիք չկա հայտնվելու երկու երկրների խնդիրների արանքում, հատկապես այն դեպքում, երբ Իրանը հայտարարում է, որ ինքը չի հարձակվել և խոսքը պրովոկացիայի մասին է։
Մեր դրոշը որևէ պարագայում չպետք է հայտնվեր այդ պետությունների ցանկում։ Իրանը հերքում է, որ հարվածել է, իսկ մենք զանգահարում ենք Բայրամովին։ Հետո էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում այն բոլոր երկրներին, որոնք համերաշխություն են հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, և այդ ցանկում նաև Հայաստանն է։
Դուք ի՞նչ գիտեք՝ Նախիջևանում հայտնված դրոնները որտեղի՞ց են եկել, ինչպե՞ս են այնտեղ հայտնվել։ Դուք ի՞նչ եք հասկանում՝ այդ դրոնները ինչպիսի՞ դրոններ են, ինչի՞ համար են ընկել։
Կարո՞ղ եք վերջապես հանգիստ մնալ և մեր պետությանը ոչ մի վնաս չտալ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի