Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery

Սկզբում՝ հաց և լավաշ, փոքր արտադրություն, սահմանափակ հնարավորություններ, բայց զարգանալու մեծ ցանկություն։ 2015 թվականին հիմնադրված ընկերությունը մոտ 5 տարի անց կանգնեց ընտրության առաջ՝ կամ պահպանել նույն ծավալը, կամ փոխել ուղղությունը։ Որոշումը նորություն բերելն էր այդպես ստեղծվեց Hagartsin Dessert Bakery-ն։

Hagartsin Dessert Bakery-ի հիմնադիր տնօրեն Ալինա Խաչատրյանը պատմում է, որ սկզբնական փուլում հեշտ չի եղել։

«Սկզբում արտադրում էինք խմորեղեններ, հետո քիչ-քիչ անցանք տորթերի։ Ամենաբարդը տորթերի ձևավորումն էր։ Չէր ստացվում, բայց անքուն գիշերների ու ծանր աշխատանքի շնորհիվ ստացվեց»,–ասում է նա։

Այսօր արտադրամասում պատրաստվում է մոտ 40 տեսակի խմորեղեն և 10 տեսակի տորթ՝ ծննդյան, կնունքի և հարսանեկան պատվերներով։ Պատվերների առաքումն իրականացվում է ոչ միայն Դիլիջանում, այլև հարակից բնակավայրերում։

Սակայն բիզնեսի աճը միայն արտադրանքի բազմազանությամբ չի պայմանավորվում։ Կարևոր է նաև ֆինանսական կայուն հենարանը։

«Կոնվերսը մեր լավագույն գործընկերներից է համարվում։ Կոնվերսը մեզ օգնեց հիմնել այս արտադրամաս-խանութը»,–նշում է Ալինա Խաչատրյանը։

Բիզնեսի զարգացման հաջորդ քայլը արդեն պլանավորված է ընկերությունը մտադիր է խանութ-արտադրամասեր բացել նաև հարակից խոշոր բնակավայրերում։ Այստեղ նշում են՝ յուրաքանչյուր նոր քայլի հիմքում ոչ միայն գաղափարն ու աշխատասիրությունն են, այլ նաև ֆինանսական հստակ պլանավորումը։

Երբ բիզնեսի կողքին կանգնած է վստահելի ֆինանսական գործընկեր, զարգացման ծրագրերը դառնում են ոչ թե ցանկություն, այլ իրականություն։

Ֆինանսավորումն իրականացվել է Կոնվերս Բանկի` Կանայք բիզնեսում՝ Women In Business պրոդուկտի շրջանակում, որն աջակցում է կին ձեռնարկատերերին և երաշխավորում կայուն տոկոսադրույք առաջին երեք տարիներին` դարձնելով բիզնեսի զարգացման հաջորդ քայլերն ավելի կանխատեսելի ու վստահելի։

Տեսանյութն՝ այստեղ

conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: