Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը
Քաղաքականություն

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան

 Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ

Ինձ և վստահաբար հանրային գործիչներից շատ այլոց հարցրել են` ո՞նց էր Ռ. Քոչարյանի ելույթը, «Հայաստան» դաշինքի միջոցառումը։ Իմ պատասխանը մեկն է՝ լավն էր։

Լավն էր «Ուժեղ Հայաստանի» համագումարը և ծրագրային դրույթները։ Լավն է Թաթոյանի ասելիքը, վստահաբար լավն է «Առաջարկ Հայաստանին» նախագիծը և լավն են լինելու ԲՀԿ-ի առաջիկա համագումարը և ուղերձները։

Լավն է Աժ ընտրություններին չմասնակցող հակաիշխանական այլ ուժերի, պարկեշտ հանրային մեծ խումբ գործիչների ասելիքը։
Բայց որպեսզի այս լավ ասելիքը դառնա հաղթանակ, պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը, ձևավորել մեր իրավիճակին ադեկվատ հանրային մթնոլորտ։ Դա պետք է արվի պարզ, բայց միասնական քայլերով։

Յուրաքանչյուր ընտրողի և ամբողջական հասարակությանը պետք է դնել հստակ հարցադրման առաջ. դու, այս իշխանության հետ միաձայն, Ալիևին ասո՞ւմ ես շնորհակալություն։ Թե՞ ոչ։ Ամեն տուն այս հարցը պետք է մտնի։

Նման մարտավարությամբ մենք կստանանք 20/ 80 համամասնություն, և մայիսին կունենանք արդեն իսկ սկզբունքային ընտրություն կատարած քաղաքացի ու հասարակություն։ Դրանից հետո արդեն մեր ծրագրային մոտեցումները, քննարկումները, առաջարկները կլինեն այդ 80 տոկոսի համար։ Ու մենք հունիսի 7-ին կունենանք ընտրություն կատարած հասարակության (Ալիևին շնորհակալություն ՉԱՍՈՂՆԵՐԻ) քվեարկություն ու կլինի հաղթանակ՝ այս կամ համամասնությամբ, բայց` հաղթանակ։ Բայց այս ընթացքն ունենալու համար համակարգված աշխատանք է պետք, ոչ թե ընդդիմադիր էգոցենտրիզմ։

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ: Սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է։ Հասկանու՞մ է այսօր. վստահ չեմ։ Եթե մենք սա չանենք, չհասկանանք, որ սա է բեկումնային պահը, ապա մենք առնչվելու ենք ընտրական հայկական անոմիալիա հետ։ Առաջիկա շաբաթներին ընտրողից պետք է քաղաքացի ստանալ։ Եթե սա չարեցինք՝ շատերը չեն հասկանալու, թե ինչու շեֆի, տնօրենի, բարեկամի, քավորի, ձայն բերողի հորդորով կամ սեփական փոքր շահի թելադրանքով չպետք է աշխատեն և քվեարկեն ՔՊ-ի օգտին։