Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է
Ամեն տարի օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day)` նպատակ ունենալով հիշեցնել աշխարհի զարգացման եւ կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաեւ նրանց առջեւ կանգնած ամենօրյա խնդիրների մասին, գրում է Calend.ru-ն:
Այն հիմնադրվել է ՄԱԿ ԳԱ կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Լիսաբոնում 1998 թվականի օգոստոսի 12-ին անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկով:
Այսօր աշխարհում ռեկորդային թվով երիտասարդներ են ապրում՝ մոտավորապես 1,8 միլիարդ 10-24 տարեկան երեխաներ եւ դեռահասներ: 10 երեխայից յուրաքանչյուրը գտնվում է հակամարտության գոտում, ավելի քան կես միլիարդն աղքատ է, իսկ նրանցից 24 միլիոնը դպրոց չի հաճախում: Ամեն օր շուրջ 30 հազար երեխա մահանում է աղքատությունից:
Երիտասարդները կազմում են աշխարհի աշխատուժի մեկ քառորդը, այդուհանդերձ, գործազուրկների կեսը հենց երիտասարդներն են: Զբաղվածության գործակալությունները դժվարանում են ապահովել կայուն զբաղվածություն լավ հեռանկարով երիտասարդներին, բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետներին։
Ամեն տարի Երիտասարդության միջազգային օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումները, այդ թվում՝ տարատեսակ համերգներ, ցուցահանդեսներ, համաժողովներ, սեմինարներ, ֆլեշմոբեր եւ այլն, անցնում են որոշակի կարգախոսի ներքո, օրինակ, «Այժմ եւ ապագայի համար․ երիտասարդության գործունեությունը կայուն զարգացման համար», «Երիտասարդությունը հասարակության մեջ, որը հիմնված է սերունդների փոխգործունեության վրա», «Աղքատության դեմ համատեղ պայքար․երիտասարդությունն ու աղքատության վերացումը», «Երիտասարդությունն ու հոգեկան առողջությունը», «Երիտասարդությունն ու քաղաքացիական մասնակցությունը», «Երիտասարդությունը կառուցում է աշխարհը», «Անվտանգ հարթակներ երիտասարդների համար» եւ այլն։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...