Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Քաղաքական հետապնդման ենթարկված եւ դատված անձանց հարցով պետք է ստեղծել մասնագիտացված դատարան. Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով բարձրաձայնում է նախկինում քաղաքական հետապնդման ենթարկված անձանց գործերը վերանայելու եւ նրանց գործերով  արդարացման դատավճիռ կայացնելու անհրաժեշտության մասին։

«Մի քանի օր է՝ մտածում եմ նախկին քաղբանտարկյալների մասին այն առումով, որ կառավարությունը Մարտի 1-ի զոհերին աջակցություն տրամադրելու հատուկ որոշում ընդունեց, սակայն այստեղ հարց կա, որ Մարտի 1-ի ժամանակ մոտավորապես 90 մարդ դատապարտվել է, հարյուրավոր մարդիկ կալանավորվել կամ ձերբակալվել են, քրեական հետապնդման են ենթարկվել, եւ խնդիր կա, թե այս մարդկանց գործերով ինչ պիտի լինի, քանի որ այդ մարդիկ համարվում են դատված մարդիկ»,– նշեց նա։

Նա շեշտում է՝ եթե Մարտի 1-ի զոհերին կառավարությունը աջակցություն է տրամադրում, ապա պետք է որոշակի քայլեր կատարվեն նաեւ քաղաքական հետապնդման ենթարկված եւ դատված անձանց առնչությամբ. «2008 թվականին ես փաստաբան էի, իրավապաշտպան գործունեությամբ էի զբաղված, եւ, օրինակ, իմ շատ սիրելի դասախոսներից մեկը Մարտի 1-ի գործով՝ ընտրական գործընթացները խոչընդոտելու ինչ–որ հոդվածով դատապարտվեց, հիմա այս մարդիկ ունեն դատվածության դատավճիռներ, ինչպե՞ս պետք է վերանայենք իրենց գործերը, մենք ունենք մինչեւ Մարտի 1-ը քաղաքական հետապնդման ենթարկված մարդիկ»։

Մարուքյանը կարծում է, որ այս հարցով պետք է մասնագիտացված դատարան ստեղծվի. «Հիմա նստած մտածում եմ, քննարկում եմ մեր իրավաբանների հետ, տարբերակներից մեկն այն էր, որ օրինակ ժամանակին «Ելք» դաշինքի ծրագրում իմ առաջարկով նշեցինք, որ եթե մենք գանք, կստեղծենք «Ճշմարտության հանձնաժողով», որը ճշմարտությունը վեր կհանի, կբացահայտի տարիների ընթացքում քաղաքական հանցագործությունները եւ բռնությունները, քաղաքական հետապնդումները, մարդիկ կհայտարարվեն, որ արդար են, բայց հանձնաժողովը չի կարող մարդ արդարացնել։ Հետո սկսեցինք մտածել, թե ինչ կարելի է անել։

Հիմա արդարադատության նախարարությունը նախագիծ է հրապարակել, որով առաջարկում է ՍԴ դատավորներին մենք՝ հարկատուներս փող տանք, որ նրանք հրաժարական տան։ ԶԼՄ–ներից մեկը նշում էր, որ 995 մլն դրամ կնստի մեզ վրա, եթե ՍԴ  7-8 դատավորները հրաժարական տան։

Այսինքն 1 մլրդ դրամ իշխանությունները կարծում են արժի տալ, որ այդ դատավորները հրաժարական տան։ Բայց մեր սահմանադրությունը թույլ է տալիս ստեղծել մասնագիտացված դատարան, եւ ես կարծում եմ, որ մենք միգուցե ստեղծեինք Մարտի 1-ի գործերով մասնագիտացված դատարան, քաղաքական հետապնդումների գործերով մարդիկ դիմեն եւ արդարացման դատավճիռներ ստանային, փոխհատուցում ստանային։ Եվ սկսեցինք մտածել, որ մինչեւ Մարտի 1-ն էլ են եղել քաղաքական հետապնդումներ եւ մտածեցինք, որ գուցե անունը չդնենք Մարտի 1-ի գործով, այլ քաղաքական հետապնդումների գործերով դատարան»։

Նա նկատեց՝  այս քայլերը պետք են անցյալի էջը փակելու եւ առաջ շարժվելու համար. «Եթե մենք թողնենք այս հատվածը, չենք կարողանալու անցյալի էջը փակել, իսկ մեզ օդի պես պետք է անցյալի այս էջը փակել»։