Բուլղարացի նկարչուհին նկարում է փետուրների վրա
Բուլղարացի նկարչուհի Գալյա Ստոյանովան նկարների համար արտասովոր կտավ է գտել՝ քնքուշ փետուրները: Նրա վրձնից ծնվում են կենդանիներ եւ տեղական ֆոլկլորի հերոսներ: Արվեստի այսպիսի ստեղծագործության ստեղծումը քրտնաջան եւ երկարատեւ աշխատանքի արդյունք է: Փետուրների վրա նկարելու գաղափարը Գալյա Ստոյանովան համացանցից է վերցրել, փոխանցում է NTDTV-ն:
Նկարչին փետուրները հավաքել են օգնում ընկերները: Աշխատելուց առաջ արտասովոր կտավը պետք է նախաներկել, որից հետո նոր միայն կարելի է նկարը նկարել: Գալյան բարակ վրձիններով է աշխատում եւ նկարում է ջրաներկով ու ակրիլային ներկերով:
Փետուրների վրա նկարելու արվեստին դեռեւս հնադարում տիրապետում էր նորզելանդական մաորի ժողովուրդը: Հիմա շատերն են սովորում այդպես նկարել, բայց աշխարհում հայտնի նկարիչները ընդամենը մի քանիսն են: Այսպիսի նկարները կարող են արժենալ մինչեւ 300 դոլար:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի