Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Նոր մանրամասներ սահմանը հատած զինծառայողից

Երեկ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքներում մարտական դիրքը լքած զինծառայողը՝ 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքից է։ Համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հստակ չգիտեն, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, և ինչու է Արայիկը հատել սահմանը։ Համայնքապետը նշեց, որ կատարվածի շուրջ մի քանի վարկած է շրջանառվում։ Մասնավորապես, որ նա, լինելով հետաքրքրասեր տղա, մեծ սեր է ունեցել քայլելու հետ։ Այդ օրն էլ ազատ ժամանակ է ունեցել և սկսել է քայլել, որոշակի տարածություն անցնելուց հետո մառախուղ է եղել, ու նա, կորցնելով ճանապարհը, հայտնվել է հակառակորդի սահմանին։ Նրանք էլ զինծառայողին բռնելով ներկայացրել են, թե իբր կամավոր է անցել սահմանը: «Դեռ ոչ մի բան հստակ չգիտենք։ Քննություն է գնում։ Մենք երեկ երեկոյան լուրը լսելուց հետո գնացել ենք իրենց տուն։ Հայրն անմիջապես մեկնել է Արցախ, դեռ չի վերադարձել։ Արայիկի եղբայրն էլ պայմանագրային զինձառայող է։ Խաչիկում է ծառայում։ Նրանց էլ են արդեն կանչել, փորձում են պարզել, թե ինչ է եղել»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ Արայիկ Ղազարյանը ընդամենը 10 օր առաջ էր զինվորական արձակուրդ եկել։ Ամեն ինչ նորմալ է եղել, ոչ մի բանից չի դժգոհել։ Եղբոր հետ է կիսվել, խոսել, բայց կրկին որևէ լուրջ խնդիրի մասին չի ասել, որը կարող էր դրդել նման արարքի, եթե, իհարկե, այն ինքնակամ է կատարել։

Համայնքապետը նշեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Զինծառայողի ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա սոցցանցի իր էջում:

Արայիկ Ղազարյանի՝ սահմանը հատելու վերաբերյալ տեղեկությունը առաջինը տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք լուսանկարներ էին հրապարակել զինծառայողից, գրել, որ նա գտնվում է իրենց մոտ, ունի վնասվածքներ և տվյալ պահին ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։


 

Արայիկ Ղազարյանը 8 ամսվա ժամկետային զինծառայող է։