Կիեւյան կամրջից իրեն ցած նետած 24-ամյա աղջիկը մահացել է
Օգոստոսի 7-ին Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջիկը երեկ՝ օգոստոսի 13-ին, մահացել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ–ի վերակենդանացման բաժնից:
Օրեր շարունակ աղջիկը գտնվում էր կոմայի մեջ, նրան արհեստական շնչառության ապարատ է միացված, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ուներ՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն էր գործել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ էր ցույց տվել:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...