Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ. Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 7-րդ գանգատն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«2019 թվականի հունիսի 27-ին մենք ներկայացրել ենք միջնորդություն պարոն Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու եւ նրան գրավով կալանքից ազատ արձակելու մասին։
օրենքում նշված է, որ նման միջնորդությունները քննվում են ստանալուց անմիջապես հետո։ Այսօր օգոստոսի 14-ն է, սակայն խախտելով ներպետական օրենքի հստակ պահանջը, վարույթն իրականացնող մարմինը, որը տվյալ դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն է, մեր միջնորդությունը դեռեւս չի քննել։
Այս առնչությամբ մենք դիմել ենք ՄԻԵԴ, թվով 7-րդ գանգատն ենք ներկայացրել, այս գանգատի առարկան է արդարադատութուն իրականացնելուց հրաժարվելը»,–նշեց նա։
Բացի այդ, Ալումյանի խոսքով, Քոչարյանի պաշտպանական խումբը որոշել է պարբերաբար տեղեկացնել ՄԻԵԴ-ին, որ գրավի մասին միջնորդությունը չի քննվում։
«Առաջին ատյանի դատարանը գրավի միջնորդությունը չքննելը պատճառաբանում է որ դատավոր Դավիթ Գրիգորյանը այլեւս չի կարող քննել այս միջնորդությունը, որովհետեւ նրա գործունեությունը կասեցված է, իսկ ուրիշ դատավորի գործը դեռ մակագրված չէ։ Սա օրենքից եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետից չբխող պատճառաբանություն է եւ հույս ունենք շատ շուտով ՄԻԵԴ-ից լսել նրանց տեսակետը այս իրավիճակի վերաբերյալ»,–հավելեց նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի