Այս ամենը բխում է ստեղծված իրավիճակից. Նախարարը` ՍԴ դատավորների հրաժարականին առնչվող նախագիծ մասին
Դիտարկում, որ առաջարկվող փոփոխությունը դիտվում է որեւէ մեկի կողմից կաշառք, ես չեմ լսել: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արդարդատաության նախարար Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին քննարկումներին:
«Ես նման դիտարկումները չեմ լսել, որ դա դիտարկվում է որեւէ մեկի կողմից կաշառք: Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել է շատ տարբեր երկրներում, ընդունված միջոց է անցումային շրջանների համար եւ մենք նախագծով նախատեսել ենք այդ միջոցը, սպասում ենք կառուցողական առաջարկների»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, որ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը այս նախաձեռնության առնչությամբ ասել է, թե «չի պատրաստվում անաշխատ եկամուտ ունենալ», նախարան ասաց, որ ցանկացած պարագայում ՍԴ դատավորը կենսաթոշակ ստանում է:
«Մեր առաջարկն է` հրաժարականի դեպքում մինչեւ 65 տարեկանի հարցը կարգավորել, այսինքն` ցանկացած դեպքում, եթե տրամաբանությամբ նայենք ուղիղ ձեւակերպումը չեմ տեսել տիկին Գյուլումյանի, սակայն դատավորը թոշակի գնալիս ստանում է որոշակի վարձատրություն պետության կողմից» ,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք այս նախաձեռնությունը քաղաքական որոշում է` ՍԴ ներկայիս կազմից ազատվելու համար, Ռուստամ Բադասյանը հերքեց. «Ոչ, այս ամենը բխում է ստեղծված իրավիճակից եւ ստեղծված իրավիճակում առաջարկվող օրենսդրական լուծում է, նայած ինչ նկատի ունեք ասելով քաղաքական որոշում, որովհետեւ ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում, դա չի նշանակում կուսակցական, դա նշանակում է քաղաքական որոշում, որը չի կարող դուրս գալ իրավական պետության շրջանակներից եւ դուրս չի գալիս: Նախաձեռնության նպատակը 2015 թվականի փոփոխություններով սահմանված մոդելի ՍԴ ունենալն է»:
Արդարադատության նախարարը նշեց, որ պատահական չէ, որ կամավորության սկզբունքով է օրենսդրական կարգավորումը գործելու, հաշվի են առել ՄԻԵԴ դիրքորոշումը, որ վաղ կենսաթոշակի անցնելու առումով կարեւորվում է` կամավոր է, թե պարտադիր:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչեւ իրենց պաշտոնավարման տաիրքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները եւ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը