Հայկական Բանակը Տավուշում 140 հեկտար տարածք Է ազատագրել
2019 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայկական բանակը լուրջ հաջողություններ է գրանցել Տավուշի հյուսիսում թշնամու սահմանապահների դեմ պայքարում:
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են առաջ շարժվել և հարմար դիրքեր զբաղեցնել Բաբաքյար կոչվող լեռների շրջանում, սակայն, հանդիպել Հայոց բանակի զինծառայողների դիմադրությանը՝ ստիպված են եղել մնալ իրենց տարածքում:
Գերազանցելով հակառակորդի սահմանապահներին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են մոտ 140 հեկտար տարածք ազատագրել: ՀՀ զինված ուժերի հաջող գործողության արդյունքում հաջողվել է կասեցնել թշնամու սադրանքը, որը նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա:
Ադրբեջանի իշխանությունների և պետական քարոզչամեքենայի համար անսպասելի շրջադարձի արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին: Թիրախային գոտում է հայտնվել նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը:
Փորձելով կանխել խուճապի տարածումը սեփական բնակչության շրջանում՝ Բաքվի քարոզչամեքենան դիմեց տեղեկատվական մանիպուլյացիայի՝ հրապարակելով «առաջինը գողն է գոռում բռնեք գողին» ժանրի նյութեր:
Այդ գործին լծվեցին Ալևի նավթադոլարներից սնվող ադրբեջանական քարոզչական կայքերը՝ հրապարակելով տեղեկություն իբր «Ադրբեջանի սահմանապահների հաջողության և առաջխաղացման մասին»:
Իրականում ադրբեջանական զինուժը կարողացել է փոքր տարածք զավթել, սակայն հարևան Վրաստանից՝ չկարողանալով մոտենալ Հայաստանի հետ սահմանին:
Այս հաջողված գործողության արդյունքում հայկական բանակը ոչ միայն կարողացավ ազատագրել 140 հեկտար տարածք և ավելի ամրապնդել մեր սահմանակից գյուղերի և ավտոմայրուղու անվտանգությունը, այլև վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական մայրուղին, ինչը Բաքվի իշխանություններին պետք է ստիպի մեղավորներ ման գալ իրենց գեներալների շարքերում:
Նյութի աղբյուրը` AraratNews.am




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...