Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ` մեր երկրի ամենակարեւոր խնդիրներից մեկը ռացիոնալություն է: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը սկսած պետական կառավարման համակարգից, վերջացրած մնացած բոլոր ոլորտներում:
«Մեր խնդիրն է, որ ներդրված եւ ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք, սկսած պետական կառավարման համակարգից, շարունակած կրթությունով, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, ամեն ինչով, որովհետեւ հենց այս ռացիոնալություն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին եւ միակ գրավականը:
Կարծում եմ` այս քննարկումները շատ կարեւոր են այս գաղափարը ուշադրության կենտրոնում պահելու եւ այս գաղափարով առաջնորդվելու համար»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա հաջողություն մաղթեց ֆորումի մասնակիցներին եւ ասաց, որ մեծ ուշադրությամբ կլսեն ներդրողներին` որպեսզի պարզեն, թե ինչպիսի աջակցություն կարող են տրամադրել:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը