«Ռեպրեսիաների շարք է սկսվել». ԱԺ-ի դիմաց լարված իրավիճակ է, կարմիրբերետավորները ուժ կիրառեցին (ուղիղ)
Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ քիչ առաջ միջադեպ գրանցվեց ԱԺ-ի դիմաց: Նշենք, որ ակցիայի մասնակիցները Բաղրամյան-26-ից շարժվեցին դեպի ԱԺ շենք եւ ցանկացան ներս մտնել ու ԱԺ այգում հանրային քննարկում կազմակերպել, սակայն ոստիկանությունը պատ է կազմել եւ թույլ չի տալիս մարդկանց մտնել այգու տարածք:
Ոստիկաններին միացան նաեւ կարմիր բերետավորները:
Բնապահպաններից Աննա Շահնազարյանը նշեց, որ ապօրինություն է, որ մարդկանց թույլ չեն տալիս մտնել բաց, հանրային այգի. «Ուրեմն այստեղ կարելի է գորգ լվալ, բայց մարդկանց թույլ չի տրվո՞ւմ հանրային քննարկում անել: Ռեպրեսիաների շարք է սկսվել: Մարդիկ ուզում են այգի մտնել, բռնություն ու ճնշում է գործադրվում: Բարձրախոսով հայտարարվել է, որ այստեղ հանրային քննարկում ենք ուզում իրականացնել»:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն էլ նշեց, որ այգու անվտանգության ծառայությունն է որոշել, որ ներս չմտնեն, իրենք այդ որոշման հետ կապ չունեն:
Լարվածությունը ԱԺ-ի դիմաց աճեց, որոշ ցուցարարներ փորձում էին փակել փողոցը: Բաղրամյան պողոտան միակողմանի փակվել է: Կարմիր բերետավորների եւ բնապահպանների միջեւ հրմշտոց սկսվեց: Ոստիկանները սկսեցին ուժ գործադրելով դուրս բերել ակցիայի մասնակիցներին փողոցից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը, որին մանսակցել են նաեւ բնապահպաններ: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը