Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Իրավունք

Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր` օգոստոսի 20-ին, դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, որտեղ կոչ է անում ուժը կորցրած ճանաչել բնապահպանական փորձաքննության 2016-ի եզրակացությունըԼ

Դիմումի բովանդակությունը ներկայացնում ենք ստերեւ.

«Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցում, որն հասանելի է քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետեւյալ էջում, կան բազմաթիվ փաստեր, որոնք պարտադիր պետք է ուսումնասիրվեն ձեր նախարարության կողմից եւ գնահատվեն ՀՀ բնապահպանական եւ այլ օրենսդրության հետ համատեղելիության առումով։ Ներկայացնենք դրանցից մեկն ու մեր ակնկալիքները որպես պետական լիազոր մարմին ձեր համապատասխան գործողությունների մասով։

Ըստ քննչական կոմիտեի տեխնիկական առաջադրանքի կետերից մեկի (էջ 17)՝ լիբանանյան «ԷԼԱՐԴ» եւ ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների նպատակներից մեկն է եղել հետեւյալը․

«Հասկանալ եւ գնահատել Լիդիանի կողմից ներկայացված եզրույթի գիտական ճշգրտությունը, առ այն, որ Ամուլսարն առանձին/մեկուսացված երկրաբանական բլոկ է»:

Այս հարցի հետ կապված զեկույցի 39-րդ էջում գրված է հետեւյալը՝ մեջբերում․

«Ծրագրի տարածքը միայն մասամբ է ընդգրկված Ամուլսարի տեկտոնիկ բլոկի (ԱՏԲ) ներսում: Ամբողջ Տիգրանես-Արտավազդես-Արշակ բացահանքի տարածքը եւ էրատո բացահանքի առնվազն մի մասը գտնվում են Ագարակաձոր բեկվածքի եւ ԱՏԲ հարավային հատվածում: Բացի այդ, դատարկ ապարների լցակույտը (ԴԱԼ) գտնվում է Զիրակի բեկվածքի ուղեգծի երկու կողմում, ընդ որում՝ ԴԱԼ-ի որոշ մասերը ընկնում է բեկվածքից եւ ԱՏԲ-ից հյուսիս: Կեչուտի ջրամբարի առնվազն կեսը գտնվում է ԱՏԲ-ի ներսում՝ դրա հյուսիսային գագաթի մոտակայքում: Զիրակի բեկվածքից հյուսիս ընկած ԴԱԼ-ի մի մասից հնարավոր արտահոսքը ստերգետնյա ջրեր կարող է հանգեցնել այն բանին, որ աղտոտված ջրերը հասնեն Մադիկենց աղբյուրներին: Իսկ բացահանքերի տակ գտնվող ստորգետնյա ջրերը կարող են հոսել Դարբ եւ Որոտան գետեր:

Դարբ եւ Արփա գետերի գտնվելու վայրն ունի կառուցվածքային կախվածություն, գետերը սովորաբար հանդիսանում են հիդրավլիկ սահմաններ (ուղղահայաց պրոյեկցիայի ուղղությամբ ստորգետնյա ջրերի հոսք առկա չէ): Բացի այդ, բեկվածնքները կարող են խոչընդոտ հանդիսանալ ստորգետնյա ջրերի հոսքի համար, եւ հիդրոջերմային փոփոխվածությունը ավելացնում է այն հավանականությունը, որ բեկվածքները խոչընդոտ են ստորգետնյա ջրերի հոսքի համար: Սակայնքանի որ ԴԱԼ-ի եւ հանքի բացահանքերի տարածքների մեծմասը գտնվում են Ամուլսարի տեկտոնիկ բլոկից դուրսսխալ է ասելոր հանքը չիկարող ազղել տարածքների վրա (այդ թվում՝ քաղցրահամ ջրերի), որոնք գտնվումեն ԱՏԲ-ի մերձակայքում: Բացի այդ, բեկվածքները կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խողովակներ: Այդ հավանականությունը վկայում է, որ Ագարակաձորի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը դեպի Դարբ եւ Արփա գետեր, իսկ Զիրակի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը, այդ թվում՝ պոտենցիալ արտահոսքի ջուրը ԴԱլ-ից (բարձրությունը մոտավորապես 2600մ) դեպի Կեչուտի ջրամբար (բարձրությունը մոտավորապես 1950մ) եւ/կամ Որոտան գետ (բարձրությունը մոտավորապես 2200մ, Զիրակի բեկվածքի նախագծված հատման վրա): ԴԱԼ-ից հյուսիս շարժվող մակերեւութային եւ ստորգետնյա ջրերը հոսում են հյուսիս-արեւմտյան հետագծով դեպի Արփա գետ եւ Կեչուտի ջրամբար»:

Նշենք, որ Լիդիանը տարիներ շարունակ հանրությանն ու ՀՀ կառավարությանը ներկայացրել է ամբողջովին հակառակ փաստեր՝ նշելով․ «Ամուլսարի տեկտոնական բլոկն ինքնուրույն է ոչ միայն երկրաբանական կառուցվածքով, այլ նաեւ ինժեներահիդրոերկրաբանական առանձնահատկություններով: Բլոկի հիդրոերկրաբանական ռեժիմը եւս ինքնուրույն է. հարակից շրջանների քաղցրահամ ջրային ավազանների հետ կապ չունի եւ հանքավայրի շահագործման ժամանակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ նրանց հիդրոերկրաբանական պայմանների եւ ստորգետնյա ջրերի ռեժիմների եւ քիմիական կազմի վրա: Ամուլսարի երկրաբանական բլոկի մորֆոլոգիան ապահովում է հիդրոերկրաբանական (ավտոնոմ) պայմանները»: Սա գրված է նախարարության կայքում տեղադրված փաստաթղթերից հավելված 21-ի 8-րդ էջում։ 

Այս պնդումների մասին հստակ գրված է նաեւ «ԷԼԱՐԴ» եւ ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների մեջ (էջ 34-35)՝ մեջբերում․

«Ամուլսարի տեկտոնիկ բլոկի (ԱՏԲ) գտնվելու վայրը եւ բնութագրերը նկարագրված են Geoteam (2014) եւ GRZ-ում (2011): Համաձայն սույն փաստաթղթերի Ծրագրի տարածքը գտնվում է ԱՏԲ-ում՝ կենտրոնական ինքնավար տեկտոնիկ բլոկում, որը բաղկացած է էոցեն-օլիգոցեն հրաբխային գմբեթից, իսկ ԱՏԲ գտնվում է Արփա, Որոտան եւ Դարբ գետերի գետամեջում: ԱՏԲ-ն եռանկյունաձեւ է, որն ամբողջովին սահմանափակվում է երեք հիմնական հատվող տեկտոնիկ բեկվածնքներով՝ Կեչուտի բեկվածք, Ագարակաձորի բեկվածք եւ Զիրակի բեկվածք․․․Ըստ GRZ (2011) եւ Geoteam (2014), ԱՏԲ անկախ է (կամ մեկուսացված)՝ ելնելով իր հիդրոերկրաբանական հատկանիշներից: Նրանք ասում են, որ ԱՏԲ կապված չէ հարակից շրջանների հետ եւ Հանքը չի կարող ազդել ԱՏԲ-ին հարակից շրջանների հիդրոերկրաբանության եւ ջրի որակի վրա, այդ թվում՝ հանքային եւ քաղցրահամ ջրերի աղբյուրների վրա, մասնավորապես Ջերմուկի հանքային աղբյուրները: Նմանատիպ հայտարարություններ կան «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կայքում»:

Այս փաստերը նշանակում են, որ 2016 թվականի ապրիլի 29-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ35 եզրակացությունից հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ, որոնց հիման վրա նախարարությունը պարտավոր է ուժը կորցրած ծանաչել այդ եզրակացությունը՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի։ Խնդրում ենք կատարել օրենքով ձեր վրա դրված այս պարզագույն պարտավորությունը»: