Պարոն վարչապետ կանգ առ, դիմացդ Ամուլսարի անդունդն է. Արամ Սարգսյան
Պարո՛ն վարչապետ, կանգ առ, դիմացդ Ամուլսարի անդունդն է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մի պատմություն հիշեցի, երբ դժվարությամբ լսում էի Նիկոլ Փաշինյանի երկարաշունչ բացատրությունները, թե ինչու Ամուլսարի շահագործումը մեծագույն վերելքի կհասցնի վերահսկողության մակարդակը:
Ուրեմն, 1974թ. Հայաստանի Խորհրդային հանրապետությունում նախահեղափոխական վիճակ էր: Հեչ մի զարմացեք: Այն ժամանակներին բնորոշ էր՝ եթե աշխատավոր մարդիկ տեղական իշխանությունից լուրջ դժգոհություն էին հայտնում (նամակներ էին ուղարկում ԽՄԿԿ քաղբյուրո, ծառայությունները հատուկ հարցումներ էին կազմակերպում, մամուլի հոդվածներն էին վերլուծվում և այլն), ապա Մոսկվան սկսում էր նախապատրաստել հանրապետության ղեկավարի փոփոխությունը:
ՀԿԿ նոյեմբերյան պլենումում Կարեն Դեմիրճյանին ընտրեցին Կենտկոմի առաջին քարտուղար: Այդ օրերին ես աշխատում էի Մոսկվայում՝ «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթում: Գլխավոր խմբագիրը հարցրեց, կարո՞ղ եմ կենտրոնական թերթերից առաջինը հարցազրույց ունենալ նորընտիր քարտուղարի հետ:
Ընդամենը մեկ շաբաթ էր Կարեն Դեմիրճյանը զբաղեցնում երկրի ղեկավարի առանձնասենյակը: Ինձ ընդունեց կարճ, բայց ինձ համար բովանդակալից ժամանակով: Երկու գրասեղանների վրա առանձին բուրգերով գրքեր էին շարված: Զրույցի մանրամասներն առանձին պատմության թեմա են:
Երբ դուրս եկա առանձնասենյակից, ընդունարանում տեսա պատկառելի մարդկանց խումբ: Հանրապետությունում հայտնի գիտնականներ էին: Նրանց ներս հրավիրեցին: Օգնականին հարցրի՝ «Բողոքելու են եկե՞լ հին «ռեժիմից»: «Ոչ, ինչ ես ասում, Կարեն Սերոբովիչն ինքն է հրավիրում լավագույն մասնագետներին, ժամերով լսում, հարցեր է տալիս, խորանում է իրեն անծանոթ բնագավառների խնդիրների լուծման հնարավորություններին»: «Իսկ գրքերը, որ խնամքով դասավորված են սեղանին, կարդո՞ւմ է»: «Երեկ և այսօր առավոտյան Ճապոնիայի հետպատերազմյան փորձն էր ուսումնասիրում»:
Հետո այդ յուրահատուկ «լիկբեզի» մասնակիցներից իմացա, որ լինի մշակույթի, գյուղատնտեսության, առավել ևս՝ գիտության և արդյունաբերության բնագավառ, Կարեն Դեմիրճյանն իր հարցերով և նախանշվող ծրագրերով զարմացնում էր գիտակներին քննարկվող թեմայի տիրապետմամբ:
1975 հունվարին Կարեն Դեմիրճյանն իր ընտրությունից երկու ամիս հետո հանդես եկավ խոր վերլուծությամբ հագեցած, բոլոր հիմնահարցերը վերհանած, համակարգային փոփոխությունները նախանշած զեկույցով:
Ոչ բոլոր երազանքները կատարվեցին, արատավոր երեւույթներն արմատախիլ եղան, բայց Կարեն Դեմիրճյանի կառավարման ունակությունները, ճշգրիտ որոշումներ կայացնելու հմտությունը, հանրապետության և ազգային (հատուկ շեշտում եմ՝ ազգային) շահերը դիվանագիտորեն պաշտպանելու սկզբունքայնությունը մինչ օրս մնացին անգերազանցելի:
Պարոն Փաշինյան, պարոն Վարչապետ, ժամանակն է կանգ առնել և հետ նայել: Սովորելու դեռ շատ բան ունեք: Եթե, իհարկե, գոռոզամտությամբ չեք տառապում»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը