Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը խեղաթյուրել ցանկացող «կանաչ մայկայով» ակտիվիստը ստի վրա բռնվեց
Արգիշտի Ավետիսյան-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատերը կհիշեն օրերս ԱԺ-ի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան, երբ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակտիվիստը, ով առավել հայտնի դարձավ «կանաչ մայկայով տղա» մականունով, ցուցարարների մոտ դուրս եկած ԲՀԿ-ական պատգամավորներին հարց հղեց, թե ու՞ր էիք նախկին իշխանությունների ժամանակ, երբ հանքը շահագործման էին հանձնում։ Այստեղ անարդարությունից խուսափելու համար, պետք է հիշեցնել բոլոր նման «ակտիվիստներին», որ դեռևս 2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ փաստացի նախորդ իշխանությունների օրոք, Սերգեյ Բագրատյանը հայտնել է (այն ժամանակ) «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը՝ փաստացի դեմ լինելով հանքի շահագործմանը։ Այդ օրից ի վեր այս խմբակցության դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, ինչի մասին վկայում են ԲՀԿ-ական պատգամավորների կողմից օրերս ցույցին մասնակցելու ու ժողովրդի տեսակետը լսելի դարձնելու հստակ քայլերը։
Այս ամենը հաշվի առնելով, պետք է արձանագրել, որ ակտիվիստի այդչափ էժան տրյուկը, ԲՀԿ-ի դիրքորոշումը խեղաթյուրելու փորձը ապարդյուն էին, և միթե՞ արժե նման կերպ արձագանքել այն պատգամավորների օգնության առաջարկին, ովքեր մշտապես կանգնած են ժողովրդի կողքին, նաև Ամուլսարի շահագործման հետ կապված հարցերում։
Չարժե մոռանալ էթիկայի կանոնները, ու ձգտել «ակտիվիստ հերոս» դառնալ, ամպագորգոռ հայտարարություններ անելով, եկեք խելամտության դաշտ։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը