Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ ԱլեքսանյանԳիտնականները հայտնաբերել են նեյրոնային ազդանշաններ, որոնք կանխատեսում են մարդու դեմքի արտահայտությունըՉինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելայի նավթի հետ կապված խնդիրների մասին Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրըՁնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացելԿրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվելՆարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում․ մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին․ Ռոբերտ ԱմստերդամՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նախազգուշացնում է. Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելDior-ը դասականներին նրբագեղություն է հաղորդում՝ ստեղծելով Lady Dior, Book Tote և Bow Bag պայուսակների նոր տարբերակներըՌուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ ՄեդվեդևTCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՄբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել Եկեղեցու պառակտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հրահանգ է իջեցնում խանութ փակելու, որի իրավական որևէ իրավունքը ինքը չի կարող ունենալ․ Նաիրի ՍարգսյանՓոքրիկ խմբակի կենսագրության փոքրիկ, հոգատարությամբ թաքցված, բայց կարևոր դրվագների մասին. «Մեր Ձևով» շարժում
Մշակույթ

Արվեստասերները Սևանում դիտեցին Ջոնաթան Լիվինգսթոն ճայի մասին պատմող ֆիլմը

Սևանի գրողների միության հանգստյան տանը՝ կապուտակ գեղեցկուհու և դրա երկայնքով սավառնող ճայերի հայացքի ներքո կայացավ յուրաքանչյուրիս մեջ ապրող ճային նվիրված ֆիլմի դիտում-քննարկումը։ Երևանից Սևան ժամանած կինոգետների ու թատերագետների, դերասանների, արվեստաբանների ու լրագրողների խումբը դիտեց 1973-ին թողարկված ռեժիսոր Հալլ Բարթլեթի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ամերիկյան դրաման՝ ոգեշնչված Ռիչարդ Բախի համանուն նովելից։ 

Կինոքննադատի խոսքով՝ ֆիլմը կինոթատրոնային տիրույթից դուրս, սոցիալիստական մոդեռնիստական ոճով որևէ կառույցում ցուցադրելու գաղափարն առաջացել էր «Ոսկե Ծիրան» 16-րդ կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Այդ ընթացքում, սակայն, գաղափարը կյանքի կոչել չէր հաջողվել, որի իրագործումը դարձել էր երազանք ու նպատակ։ 

«Վերջին տարիներին, կարծում եմ, սա առաջին ցուցադրությունն է, որ տեղի է ունենում այս շենքում։ Բավականին հակասական ֆիլմ է, գրքի հեղինակ Ռիչարդ Բախը ֆիլմի նկարահանման ժամանակ վիճում է ռեժիսորի հետ ու այլևս չի մասնակցում նկարահանումներին։ Շատ կինոքննադատներ քարկոծում են ֆիլմը․ այստեղ չկա անիմացիա, հիմնականում վավերագրություն է, այն ժամանակ չկային դրոններ, թվային տեսախցիկ, ժապավենով էին նկարահանում։ Այս իմաստով ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը, մանավանդ, եթե կարդացել եք գիրքն ու կարող եք զուգահեռներ տանել»,-ասաց Դիանա Մարտիրոսյանը։ 

Կինոքննադատի ուղերձներից մեկը գրքում ու նաև ֆիլմում առաջ քաշված գաղափարների վերաարժևորումը, երազանքներին հասնելու ճանապարհին խոչընդոտների հաղթահարումն ու նոր ներշնչանքներ գտնելն է։ 
Ֆիլմի դիտումից հետո ներկաների կարծիքները տարբեր էին, բայց քննարկման մասնակիցներից շատերին էր համակել ցանկությունը վերընթերցելու գիրքը։ Ոմանց սպասումներն այնքան էլ չէին արդարացել՝ ֆիլմում ճայերի թռիչքի, վայր ընկնելու տեսարաններից զատ՝ ակնկալելով նաև գրքում առկա գաղափարների վիզուալիզացումը մարդկային հարաբերությունների համատեքստում։

Դիանա Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ֆիլմի մեխը վիզուալ հատվածն է՝ բավականին որակյալ օպերատորական աշխատանքով, հետաքրքիր է նաև լուսաձայնային մոնտաժն ու ֆիլմին գեղարվեստական մաս հաղորդած դերասանական երկխոսությունը։ 

Ռեժիսոր, կինոարտադրող Արզուման Հարությունյանին էլ հետաքրքիր թվաց վաղնջական ժամանակներից եկած՝ հասարակություն-համայնք-անհատակություն մարդկային փոխհարաբերությունների ներկայացման այս ձևը։ «Ֆիլմում արտացոլված էր այդ հարաբերություններն ընդունել-չընդունելը, հեռանալ անպայման վերադառնալու մոլուցքով, որովհետև դեռևս չգիտեմ մեկին, ով հեռացել է համայնքից ու անընդհատ չի ձգտել հետ գալու, ապացուցելու համայնքին, որ ինքը ճիշտ էր։ Հեղինակն այս գաղափարը գեղեցիկ ձևավորել ու դրել է ճայերի մեջ»,-ասաց ռեժիսորն՝ ընդգծելով, որ ֆիլմում տեսավ ստեղծագործողի էգոիզմը, որից վեր որևէ այլ բան չկա։ «Բռնեք ձեր էգոիզմն ու առաջ տարեք»,-եզրափակեց նա։

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմը պատմում է երիտասարդ ճայի մասին, ով վտարվելով իր երամից, սովորում է կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման: Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան կինոսերների շրջանակում: Հայտնի դերասան Չառլի Չապլինը «Los Angeles Times»-ում ֆիլմը որակել է գեղեցիկ և օրիգինալ, որն արժանի է դիտման: Այն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության` «Լավագույն կինոմատոգրաֆիա» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում: Ֆիլմի երաժշտության (soundtrack) ալբոմը, որը թողարկվել է հայտնի երաժիշտ Նեյլ Դայմոնդի կողմից, արժանացել է «Գրեմմի»-ի ադամանդին և «Ոսկե գլոբուս» մրցանակին: «Ամերիկյան կինոյի ինստիտուտի» կողմից այն ընդգրկվել է «Հարյուր ամենամոտիվացնող ֆիլմեր»-ի ցանկում: