«ՀԿԵ» ՓԲԸ-ի շուրջ հարուցված հերթական քրեական գործով խախտվում են տուժողի իրավունքները. փաստաբան
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված առերեւույթ չարաշահումների գործով ամիսներ շարունակ նախաքննություն է կատարվում, հայտնի է դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, սակայն գործի առնչությամբ որպես մեղադրյալ ներգրավվածներ դեռեւս չկան: Այս մասին հայտնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
Քրեական գործով տուժող «Լիոն Փրինթինգ սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը նշում է, որ իրենց խոչընդոտում են արդյունավետ իրականացնել կազմակերպության օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությունը:
«Յուրաքանչյուր քրեական գործով նախ եւ առաջ պետք է պաշտպանվեն տուժող կողմի շահերը, քանի որ ենթադրյալ հանցագործությունից անմիջականորեն տուժել է հենց «Լիոն Փրինթինգ սերվիս» ՍՊԸ-ն,-ասում է Տիգրան Ղազարյանը եւ հավելում, որ օրենքով սահմանված կարգով ձեռնարկելու են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի վերականգնվեն կազմակերպության խախտված իրավունքները. «Արդեն իսկ մի շարք միջնորդություններ ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաեւ դատախազական հսկողության շրջանակում բողոքարկել ենք վերջինիս անգործությունը»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի