Արճիսի բնակիչների հետ հանդիպման էր եկել մարզպետը եւ հավաստիացրեց, որ այսօր բնակիչները ջուր կունենան. Ճանապարհը բացեցին
Խմելու ջրի խնդրից բողոքող Արճիս համայնքի բնակիչների հետ հանդիպման էր եկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նա բնակիչների հետ զրույցում ասաց, որ Լոռի-Բերդ ջրագծից Արճիս համայնքի բնակիչներին կտրվի հանգույց, բնակիչները ջուր կունենան. «Սա ժամանակավոր լուծում է, կառավարությունը կլուծի ֆունդամենտալ խնդիրը»։
Հայկ Չոբանյանը դժգոհեց համայնքապետից եւ ավագանուց, որ չեն եկել մարզպետարան հարցը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար. «Պետությունը, կառավարությունը ֆունդամենտալ խնդիրը լուծում է, այս փոքր խնդիրը համայնքի մակարդակում պետք է լուծվեր, եթե ի վիճակի չէր համայնքը լուծել, համայնքապետը ավագանու հետ միասին պետք է գային մեզ մոտ, քննարկեինք, ասեինք՝ ո՞նց լուծենք, պարտադիր պիտի գանք, 100 հոգի մարդ հավաքեք, այս մարդկանց գործից գցե՞ք»։
Բնակիչները հակադարձեցին, թե ինչու, օրինակ, մեկ ամիս առաջ ջրի խնդիրը չէին լուծում, որին մարզպետը պատասխանեց. ««Վեոլիա ջրի» գծի մասին մերոնք են պարզել 5 օր առաջ, ուրբաթ օրը համայնքի ղեկավարը սահմանված կարգով ՀԾԿՀ նամակ է ուղարկել, այսօր էլ խնդիրը լուծել ենք»։
Դիտարկմանը, թե համայնքի ղեկավարը բարձրաձայնել է, սակայն ոչ ոք չի արձագանքել, մարզպետն ասաց. «Ուրեմն այն մարդուն չի տեղեկացրել, ով պետք է արձագանքի»։
Համայնքի բնակիչները բացեցին ճանապարհը մարզպետի հավաստիացումից հետո, որ այսօր նրանք ջուր են ունենալու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արճիսի բնակիչները փակել էին Բագրատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը՝ բողոքելով խմելու ջրի խնդրից։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...