Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Իրավունք

Փոխգնդապետը կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով. ՔԿ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:  Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը, 2016թ. ապրիլից մինչեւ 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի համար նախատեսված, իրեն վստահված ՎՔՆ միջոցներից՝ անձեռնմխելի պաշարից, յուրացնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.538.457 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ՝ 19.950 լիտր ձմեռային դիզվառելիք եւ 100 լիտր բենզին, իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից՝ 900 լիտր բենզին, որը հետագայում իրացրել է, իսկ ստացված գումարը տնօրինել:

Բացի այդ, փոխգնդապետը, տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող ռադիոլոկացիոն կայանից կատարված հափշտակության դեպքի մասին, չարաշահելով պաշտոնեական դիրքը, այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել, ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: