Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ կազմից, այդպես էլ Ղարաբաղն է դուրս եկել Ադրբեջանի կազմից. Փաշինյան

Անհրաժեշտ է միջազգային ասպարեզում անդադրում ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրահատկությունը: Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:

Փաշինյանը նշեց, որ վշտացած է նախորդներից ժառանգած հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակից եւ միջազգային ընկալումից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային ասպարեզում մշտապես թարմացնել, հիշեցնել, այսպես ասած՝ տեղեկատվության աբդեյթ անել. քանի որ 30 տարի ոչ միայն պաշտոնյաներ, ինստիտուներ են փոխվել, եւ մեզ թվացող ակնհայտ ճշմարտությունը կորչում է: Սակայն այն ներկայացնելով՝ անհրաժեշտ է հիշել հարցի նրբությունների մասին:

Վարչապետի խոսքով՝ զարմանալի է, թե միջազգային հանրության ընկալման մեջ ինչ խորությամբ են նույնականացվում Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: Սա խնդիր է, եւ պետք է առանց ջանք խնայելու ցույց տալ տարբերությունը, հիշեցրեց վարչապետը: Նա որպես օրինակ բերեց այն, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչները կարող են գնալ Թբիլիսի, այնտեղ արտադրանք վաճառել, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից վտարում են միայն հայկական արմատներ ունենալու պատճառով: «Սա ավելի մեծ պատկերացում է տալիս, քան բազմաժամյա դասախոսությունները»,- նշեց Փաշինյանը:

Նրան խոսքով՝ բոլորը մոռացել են, որ բանակցություններում նախապես 3 կողմ է եղել, եւ ըստ էության, սա միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է: «Ինչպես Ադրբեջանն է ԽՍՀՄ կազմից դուրս եկել, եւ ոչ ոք դա տարօրինակ չի համարում, այդպես էլ Ղարաբաղն է Ադրբեջանի կազմից դուրս եկել, եւ դա չպետք է զարմանք հարուցի»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հայտարարություններ է անում, չպետք է տարօրինակ թվան Հայաստանի պատասխանները: