Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Իրավապահ համակարգը կաթվածահար կլինի. իրավաբանը՝ 27 տարվա խախտումներն ուսումնասիրելու մասին

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման շրջանակներում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրումը պետությունից հսկայածավալ ռեսուրսներ կպահանջի։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց իրավաբան Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով վերջին 27 տարում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորելու Արդարադատության նախարարության առաջարկին։

«Առաջին հայացքից շատ հաճելի, խոստումնալից նախագիծ է թվում, սակայն որպես պետական համակարգի նախկին աշխատակից կարող եմ փաստել, որ այս գործընթացը կծանրաբեռնի մի ամբողջ նախարարության, իրավապահ կառույցներին, իսկ  իրավական տեսանկյունից  մի շարք լրացուցիչ խնդիրների առաջ է կանգնեցնելու»,–ասաց նա։

«Ես կարծում եմ մեր պետությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ։ Աշխարհն առաջ է գնում, 21–րդ դարում ենք ապրում, իրավունքի զարգացում է տեղի ունենում և մի շարք տեղեկատվական, իրավական և այլ բնագավառներում մարդիկ կատարելագործում են ապահովում իրենց երկրում, իսկ մենք անցյալին ուղղված քայլ ենք անում»,–ասաց իրավաբանը՝ նկատելով, որ սրա արդյունքում տուժելու են ապագային միտված բարեփոխումները։

Գոհար Մելոյանը դժվարացավ նշել, թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի իրագործել առաջարկվող ծրագիրը։

«Այս նախագծի արդյունքում ի հայտ կգան մի շարք պոպուլիստական  հայտարարություններ։ Քաղաքացիները կարծելու են, որ որոշակի առումով իրենց խախտված իրավունքները  կվերականգնվեն, արդյունքում իրավապահ մարմիններին կուղղվի դիմումների մեծ հոսք, ինչի արդյունքում իրավապահ համակարգը կարող է կաթվածահար լինել»,–ասաց Մելոյանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը օգոստոսի 26–ին շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով։

Փաստահավաք հանձնաժողովը կհավաքի մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր կապված 1991 թ.  սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացների, հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների,  սեփականազրկումների այլ դրսևորումների, ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ հետ։ Հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: