Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Ձերբակալման իրավաչափ նպատակ չեմ տեսնում, նախատեսում եմ բողոքարկել․ Գագիկ Խաչատրյանի փաստաբան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալման իրավաչափ նպատակ չեմ տեսնում, փաստաբանական թիմը նախատեսում է դատարանում վիճարկել ձերբակալման որոշման իրավաչափությունը։  Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, ասաց Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ԱԱԾ շենքի դիմաց հրավիրված ճեպազրույցի ժամանակ։

Փաստաբանը նշեց, որ օրենսդրությամբ նախատեսվում է անձին ձերբակալել՝ կանխելու համար հանցագործությունը կամ հանցագործությունից անմիջապես հետո, եթե կան կասկածներ, որ անձը կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից կամ փախուստի դիմել։ Մինչդեռ, ըստ փաստաբանի, ենթադրյալ չարաշահումները կատարվել են 2010, 2016 թվականներին, այսինքն՝ դրանք կանխելու նպատակ չէր կարող դրվել, եւ բացի այդ՝ առաջին իսկ զանգից հետո Գերմանիայում բուժում ստանող Գագիկ Խաչատրյանը վերադարձել է Հայաստան եւ ներկայացել իրավապահ մարմիններին։

Նա տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն առավոտից հետախուզական գործողություններ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի բնակության հասցեներում․ «Իմ գնահատմամբ, էնպիսի առարկաներ չկային, որ գործի համար էական նշանակություն ունենային, հայտնաբերել են օրինական կարգով Գագիկ Խաչատրյանին պատկանող զենքեր, մեծ հաշվով այդքանը։ Գործին առնչվող փաստաթղթեր էին ման գալիս, որոնք չկային հետեւաբար առգրավում չի եղել»։ Խոշոր գումարներ, ասաց, չեն հայտնաբերվել, միայն «առօրյա գումարներ»։

Երեմ Սարգսյանը նաեւ նշեց, որ չնայած բերման ենթարկելու արձանագրություն է կազմել, սակայն Գագիկ Խաչատրյանը բերման չի ենթարկվել, նա իր կամքով է ներկայացել ԱԱԾ։

Փաստաբանը տեղեկացրեց, որ Գագիկ Խաչատրյանի առողջական խնդիրները բավականին լուրջ են․ «2015 թվականից առնվազն 4 վիրահատություն է տարել։ Ողնաշարի, պարանոցի հատվածի հենաշարժողական խնդիրներ ունի, կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ հետագա բուժումը չշարունակելու դեպքում կարող է հաշմանդամության հանգեցնել։ Սրանք հիմնավոր փաստաթղթեր են, որոնք ներկայացվել են նաեւ վարույթ իրականացնող մարմնին։ Կարծում եմ, որ էստեղ պետք է խիստ զգուշավորություն ցուցաբերի վարույթն իրականացնող մարմինը, քանի որ այդ հիվանդությունները բավականին ծանր են, եւ այսօր վարույթն իրականցնող մարմինը ինքն էլ ականատես է եղել այդ բարդություններին։ Գագիկ Խաչատրյանը նաեւ Հայաստանում է որոշակի հետազոտություններ անցել եւ արձանագրվել է, որ հիվանդությունների վատթարացում է գնում։ Գերմանիայի կլինիկայի պրոֆեսորի տեղեկանք կա, որ նա պետք է պարտադիր բժշկական հսկողության տակ լինի, որովհետեւ այդ հիվանդությունները անկանխատեսելի ելք են ունենում»։

Երեմ Սարգսյանը նշեց, որ պարբերաբար դիմել են վարույթ իրականացնող մարմնին, որպեզի Գագիկ Խաչատրյանին թույլ տան կարճաժամկետ մեկնել բուժման․ «Այս պահին դեռ պատասխան չունենք»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։