Արարատի մարզում բախտագուշակը հաճախորդից գումար է կորզել` վթարից խուսափելու պատրվակով, ապա գուշակի դուստրը սպառնացել է դանակով. Shamshyan.com
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 27-ին, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ, 48-ամյա Գայանե Հ.-ն և հայտնել, որ ինքն այցելել է Մարմարաշեն գյուղ՝ բախտ նայողի մոտ և նրան վճարել 10 000 դրամ:
Ապա բախտագուշակը նրան հայտնել է, որ պետք է լրացուցիչ 60 000 դրամ վճարի, որպեսզի ինքը, որպես բախտագուշակ, օգնի նրան՝ խուսափել վթարից: Աղբյուրի տեղեկություններով՝ Գայանե Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ հիմա ինքը գտնվում է բախտագուշակի տանը ու նրանից գումարը հետ է պահանջում, սակայն նրա աղջիկն ասել է, որ դանակը կմտցնի իր որովայնը:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մարմարաշեն գյուղի 31-րդ փողոցի բնակիչ, 52-ամյա Լաուրա Մ.-ն իր տանը բախտ նայելու պատրվակով և Գայանե Հ.-ի վստահությունը չարաշահելով` նրանից խաբեությամբ հափշտակել է 66 000 դրամ:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...