Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Էջմիածնի ոստիկանների կողմից իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում բերման ենթարկված օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների ինքնությունը պարզվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝ մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային  ոստիկանության  բաժանմունքների կողմից  Էջմիածնում իրականացված  «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք-տաք վնասազերծում»  օպերացիայի արդյունքում Էջմիածին քաղաքում գործող «Անտառային գեղեցկուհի»  ռեստորանային համալիրի տարածքից բերման ենթարկված  անձանց ինքնությունը պարզվել է:

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նրանք են՝  46-ամյա Արթուր Առաքելյանը, 46-ամյա Արսեն Առաքելյանը, 31-ամյա Էդուարդ Դանիելյանը, 42-ամյա Ժիրայր Բրուտյանը, ով օրենքով գող «Շահումյանից Ժիրո»-ն է, 32-ամյա Արամայիս Միրզոյանը, 30-ամյա Մարտուն Միքայելյանը, 42-ամյա Հայրապետ Կարապետյանը, 53-ամյա Անդրանիկ Սողոյանը, ով օրենքով գող «Զապ»-ն է, 43-ամյա Հայկազ Գալաջյանը, 41-ամյա Շալիկո Մանուչարյանը, 42-ամյա Հայկ Հարությունյանը, 49-ամյա Կարեն Հարությունյանը, 31-ամյա Սիմակ Գոգչյանը, 40-ամյա Ռուբեն Հովակիմյանը և 41-ամյա Զոհրաբ  Բաղդասարյանը: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել  Lexus մակնիշի P 743 OH 750 RUS համարանիշի,  Porsche Panamera մակնիշի 36 CV 660 համարանիշի, BMW մակնիշի  35 ZR 268 համարանիշի,  Toyota Land Cruiser  մակնիշի 37 AQ 176 համարանիշի և Toyota Land Cruiser  մակնիշի 88 OP 088 համարանիշի ավտոմեքենաները: 

Անձնական խուզարկությամբ  Հ. Կարապետյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ՝ գաղտնի փականով, իսկ Մ.Միքայելյանի գոտկատեղի հատվածում ամրացված վիճակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որոնք վերցվել և փաթեթավորվել են:  Նշված բոլոր անձինք բաց են թողնվել: Նշանակվել են դատաքրեագիտական փորձաքննություններ:  Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  մարտի 4-ին   ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ  Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել էին «Պայքար  քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի  տաք-տաք վնասազերծում» օպերացիան:  

Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային գեղեցկուհի» ռեստորանային համալիրի տարածքից ոստիկանության Վաղարաշապատի բաժին էին բերման ենթարկել թվով  15 անձի: Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով  գողեր էին. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են  Lexus մակնիշի  ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser,  Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:   

Ավելին

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ