Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն Մխիթարյան
Իրավունք

ԱԱԾ գեներալ-մայոր ներկայանալով՝ բանակից ազատելու գործընթաց է սկսել. զինվորի մայրը՝ մեղադրյալ

ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել անօրինական ճանապարհով բանակից ազատման գործընթացներին, թե ինչպես են զինվորների ծնողներին ներկայանում պաշտոնյա եւ խաբեությամբ նրանցից խոշոր չափերի գումար հափշտակում:

Եվ ահա իրավապահները հերթական դեպքն են բացահայտել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մերի Պետրոսյանի որդին՝ Նորայր Մարկոսյանը, 2018 թվականի ամառային զորակոչին զորակոչվել է զինվորական ծառայության Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ: 2018 թվականին սեպտեմբերին Մերի Պետրոսյանը ծանոթացել է Արման Սարգսյանի հետ, ով վերջինիս ներկայացել է իբրև ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա’ գեներալ-մայորի կոչումով, իսկ Մերի Պետրոսյանի հետ հանդիպումներին գնացել է նախապես իր կողմից ձեռքբերված գեներալ-մայորի զինվորական համազգեստով: Շփումների ընթացքում Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ ինքը որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից կարող է Մերի որդու օգտին կատարել գործողություններ, զբաղվել նրան զինվորական հետագա ծառայությունից ազատելու հարցով:

Արդյունքում Արման Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ 1000 ԱՄՆ դոլարի դիմաց կարող է օգնել Նորայր Մարկոսյանին ազատել հետագա զինվորական ծառայությունից, որից հետո Մերի Պետրոսյանի և Արման Սարգսյանի միջև ձեռք է բերվել 1000 ԱՄՆ դոլար կաշառքի միջոցով Նորայր Մարկոսյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ պայմանավորվածություն: Այդ նպատակով 2018 թվականի սեպտեմբերին Մերի Պետրոսյանն Արման Սարգսյանին հանձնել է պայմանավորված 1000 ԱՄՆ դոլարը: 2018 թվականի դեկտեմբերին Արման Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ անհրաժեշտ է ևս 500 ԱՄՆ դոլար Նորայր Մարկոսյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու գործընթացն ավարտին հասցնելու համար, որից հետո, նույն ամսին Մերի Պետրոսյանն Արման Սարգսյանին հանձնել է ևս 500 ԱՄՆ դոլար:

Այսպիսով, Մերի Պետրոսյանը, վստահ լինելով Արման Սարգսյանին պաշտոնատար անձ հանդիսանալու փաստի մեջ, վերջինիս կողից իր որդու օգտին որոշակի գործողություններ կատարելու նպատակով ընդհանուր խոշոր չափի՝ 776.035 ՀՀ դրամին համարժեք գումարը, որպես կաշառք հանձնել է Արման Սարգսյանին, սակայն վերջինս, ստանալով գումարը, Մ.Պետրոսյանի որդու օգտին որևէ գործողություն չի կատարել, այլ խարդախությամբ, այն է չարաշահելով Մ. Պետրոսյանի վստահությունը, խաբեությամբ նրանից հափշտակել է խոշոր չափի գումար: Արդյունքում այս գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել զինվորի մայրը, հայրը եւ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա ներկայացած Արմեն Սարգայանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք. Մ.

Ավելին